Չե Գևարայի դամբարան
From Wikipedia, the free encyclopedia
Չե Գևարայի դամբարան (իսպ.՝ Mausoleo del Che Guevara), հուշահամալիր Կուբայի Սանտա Կլարա քաղաքում, որը տեղակայված է Պլազա Ռեվոլյուսոնում (Plaza de la Revolución Che Guevara)՝ Ավեյու դե Լոս Դեսֆիլեսում (Avenue de los Desfiles)։ Հուշահամալիր տարածքի մաս են կազմում Էռնեստո Չե Գևարայի թանգարանն ու դամբարանը։ Ճարտարապետական կոմպոզիցիայի կենտրոնում գտնվում է հեղափոխականի արձանը և չորս կոթողներ՝ հարթաքանդակներով և կռվի տեսարաններով։ Հուշարձանների տակ գտնվում է թանգարանը, որտեղ պահպանվում են Չեի անձնական իրերը և նրա կյանքի ու հեփափոխական օրերի մասին պատմող զանազան ցուցանմուշներ։ Դամբարանում ամփոփված են Չե Գևարայի և նրա 29 ընկերների մարմինները, ովքեր սպանվեցին 1967 թվականին Բոլիվիայում զինված ապստամբության փորձ կատարելու ժամանակ[1]։
Արագ փաստեր Չե Գևարայի դամբարան Mausoleo del Che Guevara, Երկիր ...
Չե Գևարայի դամբարան Mausoleo del Che Guevara | |
---|---|
Չե Գևարայի դամբարանը Սանտա Կլարայում | |
Երկիր | Կուբա |
Հիմնադրման թվական | 1982 թվական |
Շինարարության սկիզբ | 1982 |
Շինարարության վերջ | 1988 |
![]() | |
![]() | |
Փակել
![Չե Գևարայի դամբարան (Կուբա)](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Cuba_location_map.svg/250px-Cuba_location_map.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/Red_pog.png/4px-Red_pog.png)
Չե Գևարայի դամբարան
Չե Գևարայի դամբարան, Կուբա