Չարլզ Դին Միտրոպուլոս
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Դին Միտրոպուլոս (հունարեն՝ Ντιν Μητρόπουλος, անգլ.՝ Charles Dean Metropoulos, մայիսի 5, 1946(1946-05-05)[1] կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում), Տրիպոլի), հունական ծագմամբ ամերիկացի ներդրող և գործարար, միլիարդատեր, «C. Dean Metropoulos & Co.» (Գրինվիչ, Կոնեկտիկուտ) ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև «Pabst Brewing» գարեջրային ընկերության նախկին սեփականատերը։ Համաձայն «Ֆորբս» ֆինանսական ամսագրի՝ ձեռնարկատիրոջ եկամուտը 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2.3 միլիարդ դոլար[2][3][4][5][6]։ Էլիս կղզու պատվավոր մեդալի դափնեկիր է (2000)[7][8]։
Չարլզ Դին Միտրոպուլոս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1946(1946-05-05)[1] (78 տարեկան) կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում) (78 տարեկան) |
Ծննդավայր | Տրիպոլի |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Babson College? |
Մասնագիտություն | գործարար |
Dean Metropoulos Վիքիպահեստում |
Միտրոպուլոսը հունական սփյուռքի ակտիվ գործիչ է, Սուրբ առաքյալ Անդրեյ միաբանության անդամ (Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն, 2005)[9][10], «FAITH: An Endowment for Orthodoxy & Hellenism»[11] հատուկ բարեգործական հիմնադրամի և անկախ կազմակերպության հիմնադիր անդամ և նախագահ, «Leadership 100» բարեգործական հիմնադրամի անդամ[12], որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրում Ամերիկայի հունական ուղղափառ արքեպիսկոպոսության կառույցներին ԱՄՆ-ում հունական ուղղափառության և հելլենիզմի առաջխաղացման համար, հունական ազգային ընկերության (National Hellenic Society) խորհրդատվական խորհրդի անդամ, որը զբաղվում է հունական ժառանգության պահպանմամբ[13], Ամերիկա-հունական խորհրդի առաջնորդ (Կալիֆոռնիա)[14]։