From Wikipedia, the free encyclopedia
Չարեք բերդ կամ Չարեք (նաև Սահակ Սևադայի բերդ,Շամքորի բերդ, Մամռոտ բերդ[1]), միջնադարյան հայկական բերդ Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Գետաբեկ քաղաքից արևելք, Շամխոր, (Չարեք) և Գետաբակ գետերի միախառնման տեղում, հրվանդանաձև երկարած լեռնաճյուղի ապառաժ վերջավորության, ծովի մակերևույթից 1110 մ բարձրության վրա (գետափից ունի 100 մ բացարձակ բարձրություն)[1]։
Նկարագրություն | |
Տեղագրություն | Ադրբեջան |
Վարչական միավոր | Söyüdlü? |
Երկիր | Ադրբեջան |
Շինանյութ | աղյուս |
Ճարտարապետական ոճ | Arran architectural school? |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Կապված անձինք | Սահակ Սևադա |
1206 թվականից հետո Զաքարյանները՝
...ի վեցհարիւր յիսուն և հինգ թուին առին Կարս՝ թագաւորին և ապա Գետաբակս և Չարեքն... |
Բերդն ազատագրում է Իվանե Զաքարյանը՝
Եվ մեծն Իւանէ անուանի եղեալ քաջարութեամբ՝ առնու Չարեքն և զամենայն շրջակայս նորա և ապա ձեռն տուեալ ազգայնոյն իւրոյ՝ Վահրամայ որդւոյ Զաքարիայ...[2][3][4] |
Նաև 1224 թվականին վերաբերվում է հետևյալ հիշատակությունը՝
...եւ ի տերութեան Այրարատեան նահանգին եւ Խաչենոյ, մինչ ի կողմանս Չարեքին աթաբակ Իվանէի...[2][3][4] |
Հայաստանի այլ բազմաթիվ բերդերի նման՝ Չարեքը գրավում են մոնղոլները՝
...Ղատաղա նոյինն՝ կողմանս Չարեքին, Գետաբակուց և Վարդանաշատու...«Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, 1862, էջ 144 |
Գրավման մասին է նաև վկայում Կիրակոս Գանձակեցին[5]։
Կարելի է ենթադրել, որ մոնղոլների գրավումից հետո Չարեք բերդը կորցնում է իր ռազմական նշանակությունը, քանի որ այդ ժամանակից հետո աղբյուրներում այն համարյա չի հիշատակվում[6]։
19-րդ դարի վերջին Չարեք բերդ են այցելել տեղագիր մի քանի հեղինակներ, որոնք թողել են բերդի համառոտ նկարագրությունը՝
Վանքից դէպի Գանձակ տանող ճանապարհի վրայ, երկու վերստաչափ հեռաւորութեամբ, նոյն Շամխոր կարկաչահոս գետի վրայ, շատ բարձր, նոյնպէս անտառապատ ապառաժի վրայ, երևում է բարձր աշտարակներով և ամբողջովին թրծած կարմիր աղիւսով շինուած բերդը ահագին տարածութեամբ պարիսպներով, որին կոչում են Շամխորի բերդ՝ գետի անունով, իսկ թուրքերը՝ Մամուր կալասի...[7] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.