պրովինցիա From Wikipedia, the free encyclopedia
Չակո (իսպ.՝ Chaco), մարզ, որը գտնվում է Արգենտինայի հյուսիսում, Պարագվայի սահմանի շուրջ։ Մարզի վարչական կենտրոնը Ռեսիստենսիա քաղաքն է, որը գտնվում է Կորիենտաս քաղաքի դիմաց՝ Պարանա գետի վրա։ Մարզի երկրորդ քաղաքը՝ Սաենս Փենյան է։
Մարզ | |||||
---|---|---|---|---|---|
Չակո | |||||
իսպ.՝ Chaco | |||||
| |||||
Երկիր | Արգենտինա | ||||
Համայնք | Արգենտինա | ||||
Ներքին բաժանում | Almirante Brown?, Bermejo Department?, Chacabuco Department?, Comandante Fernández Department?, Doce de Octubre Department?, Dos de Abril Department?, Fray Justo Santa María del Oro Department?, General Belgrano Department?, General Donovan Department?, General Güemes Department?, Independencia?, Libertad Department?, Libertador General San Martín Department?, Maipú Department?, Mayor Luis Jorge Fontana Department?, Nueve de Julio Department?, O'Higgins Department?, Presidencia de la Plaza Department?, Primero de Mayo Department?, Quitilipi Department?, San Fernando Department?, San Lorenzo Department?, Sargento Cabral Department?, Tapenagá Department? և Veinticinco de Mayo Department? | ||||
Հիմնադրված է | օգոստոսի 8, 1951 թ. | ||||
Մակերես | 99 633 կմ² | ||||
ԲԾՄ | 102 մետր | ||||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն | 1 055 259 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC−3 և America/Argentina/Cordoba?[1] | ||||
Պաշտոնական կայք | chaco.gob.ar(իսպ.) | ||||
| |||||
Արևմուտքում մարզը սահմնակցում է Սալտայի և Սանտիագո դել Էստերոյի, հյուսիսում և արևելքում՝ Ֆորմոսի, հարավ-արևելքում՝ Կորիենտասի և Պարագվայի Հանրապետության, իսկ հարավում՝ Սանտա Ֆեի հետ։ 1950-1955 թվականները Չակոն կոչվել է Պրեսիդենտե Պերոն։
Մարզը գտնվում է Գրան Չակո հովտում, հայտնի նաև Կանաչ Դժոխք անունով՝ իր ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով։ Հաճախակի երաշտը ստեղծել է անապատին բնորոշ պայմաններ։ Այնուամենայնիվ, տեղատարափ անձրևները և պարբերական ջրհեղեղները ստեղծում են ջունգլիի տարածքներ։
Մարզի գետերը համարվում են կամ Պարագվայի, կամ Պարանայի վտակներ, և հոսում են արևմուտքից արևելք։ Դրանցից առավել գլխավորներն են Բերմեհոն, Ռիո դե Օրոն, Գուայկուրու Գրանդեն, Գուայկուրու Չիկոն, Սալադոն, Նեգրոն, Պալոմետան և Տապենագան։
Մարզը բնակեցված է վայրի էկզոտիկ կենդանիներով, ներառելով՝ մորմեր, կապիկներ, վայրի վարազներ, յագուարներ, հսկայական զրահամորթեր, անակոնդաներ, և ուրիշ այլ թունավոր օձեր։
Չակո՝ Կեչուա լեզվով նշանակում է որս, որը եղել է Ամերիկայի՝ նախաիսպանական գաղութացման սննդի հայթայթման աղբյուրը։ Տեղական ցեղերից մի քանիսը (գուարանի, տոբա, վիչի և այլն) պահպանվել են մարզում և ներկայացնում են մշակութային կարևոր խմբակեցություններ, ինչպես Չակո, այնպես էլ՝ Ֆորմոս մարզերում։
Մարզի առաջին քաղաքը եղել է Կոնսեպսիոն դե Բուենա Էսպերանսան, որը գոյատևել է 1585-1632 թվականներին։ Իր գոյության ընքացքում այն համարվել էր մարզի նշանավոր քաղաքներից մեկը, սակայն բնիկ հնդկացիները գրոհել են քաղաքը այն ժամանակ, երբ տեղացիները չէին լքել այն։ Ներկայիս Ռեսիստենսիա քաղաքում 17-րդ դարում ստեղծվել է Սան Ֆեռնանդո դել Ռիո Նեգրո Հիսուսի միաբանությունների առաքելությունը, սակայն այն լքվել է 15 տարի հետո։
19-րդ դարի վերջում Գրան Չակո մարզում տեղի են ունեցել Արգենտինայի և Պարագվայի միջև բազմաթիվ բախումներ, որոնք հայտնի են Պարագվայի պատերազմ անունով. Սան Ֆեռնանդոն վերականգնվել է, այս անգամ որպես զինվորական պահակետ, և 1876 թվականին վերանվանվել է Ռեսիստենսիա։ 1872 թվականին ստեղծվել է Տերիտորիո Նասիոնալ դել Գրան Չակո տարածքը, որը ներառել է ներկայիս Ֆորմոս մարզը և Պարագվային պատկանող հողեր։
1951 թվականին տարածքը դարձել է մարզ՝ իր անունը Էվա Պերոն մարզի վերափոխելով. մարզին վերադարձրել են իր պատմական անունը 1955 թվականին, երբ բանակը կործանել է Հուանա Դոմինգո Պերոն կառավարությունը։
19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբը մարզ են տեղափոխվել տարբեր ազգերի էմիգրանտներ. նրանց կազմում՝ Ռուսաստանից, Գերմանիայից և Կանադայից մենոնիտներ։ Նրանք, ի տարբերություն ուրիշ էմիգրանտների, կարողացան դժվար աշխարհագրական դիրքով Չակոն դարձնել արդյունավետ գյուղատնտեսական մարզ՝ հայտնի կաթնային և մսային արդյունաբերություններով։
Ճանապարհների բացակայությունը, և արդյունքում, երկաթուղային ճանապարհների մեծ կախվածությունը մեծ վնաս են բերել Չակոյին 1990-ականների սկզբնին սեփականաշնորհումից և ազգային երկաթուղային գծի փակումից հետո։ 1997 թվականին մարզը ներդրվել է ՍԵՖԵՉԱ-յում՝ այդ ժամանակվա միակ պետական մերձքաղաքային երկաթուղային գիծը Արգենտինայում։ Մեր օրերում ՍԵՖԵՉԱ-ն տարեկան տեղափոխում է միլիոնավոր ուղևորների, ինչով էլ նպաստում է էլեկտրական վերականգնմանը 2002 թվականի ճգնաժամից հետո[2]։
Մարզը բաժանվում է 25 վարչությունների (իսպ.՝ departamentos):
Չակո մարզի վարչությունները | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Անվանում | Օրիգինալ наименование |
Բնակչություն, հազ. մարդ (2001 г.) |
Բնակչություն, հազ. մարդ (2010 г.) |
Տարածք, կմ² |
Խտություն, մարդ/կմ² |
Վարչական կենտրոն | ||||
Չակոյի տնտեսությունը համեմատաբար թույլ է, չնայած արդեն վերականգնվել է 2002 թվականի ճգնաժամից հետո։ Տնտեսությունն ԱՄՆ-ում 2006 թվականին գնահատվել է 4,4 միլիարդ կամ 4,470 դոլար մեկ շնչի հաշվով[3]։ Չակոյի տնտեսությունը զանազան է, բայց նրա գյուղատնտեսական ոլորտը վերջին տասնամյակի ընթացքում տառապում է պարբերական երաշտներից։
Գյուղատնտեսությունում նկատվել է արտադրության ծավալի մինչև 17% աճ, ներառելու՝ սոյայի, սորգոյի և եգիպտացորենի մշակություններ։ Շաքարեղեգը, բրինձը և ծխախոտը մշակվում են հարավում։ Խոշոր եղջերավոր անասունը տարբեր արգենտինական կովերի և զեբուների հիբրիդ է, որն առավել լավ հարմարված են բարձր ջերմաստիճանին, խոտի պակասին և հանկարծակի ջրհեղեղներին։
Արդյունաբերությունը ներառում է տնտեսության ընդամենը մի փոքր մասնաբաժին (մոտ 10%) և ներառում է տեքստիլ (տեղական բամբակի արտադրություն), նավթավերամշակում և ածխարդյունաբերություն, ինչպես նաև շաքարի, սպիրտի և թղթի արդյունաբերություն (բոլոր արտադրությունները շաքարեղեգից են)։
Չակոյում գտնվում է Չակոյի Ազգային այգին, բայց զբոսաշրջությունը լավ զարգացած չի համարվում մարզում։
Տրանսպորտ
Ավտոմայրուղիներն են № 11, 16, 89: Ռեսիստենսիայում կա օդանավակայան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.