Ուրգենչ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ուրգենչ(ուզբ.՝ Urganch, Урганч) — քաղաք Ուզբեկստանում, Խորեզմի մարզի վարչական կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Ուրգենչ | ||
ուզբ.՝ Urganch, Урганч | ||
Երկիր | Ուզբեկստան | |
[[Մարզ]] | [[Խորեզմի մարզ]] | |
Համայնք | Խորեզմի մարզ | |
Խոկիմ (քաղաքապետ) | Օդիլբեկ Շոնազարովիչ Սապաեվ | |
Հիմնադրված է | 1643 թ. | |
Առաջին հիշատակում | XVII դար | |
Այլ անվանումներ | Նոր Ուրգենչ, Նովոուրգենչ մինչև 1929 թվականը | |
Մակերես | 29 կմ² | |
ԲԾՄ | 91±1 մետր | |
Կլիմայի տեսակ | Խիստ մայրցամաքային | |
Պաշտոնական լեզու | ուզբեկերեն | |
Բնակչություն | 137 300[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | ուզբեկներ, ռուսներ, խազախներ, թուրքմեններ | |
Կրոնական կազմ | Իսլամ 95%, ուղղափառ Քրիստոնեություն 4%, այլ 1% | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +998 622 | |
Փոստային ինդեքս | 220100 | |
Փոստային դասիչ | 220100 | |
Ավտոմոբիլային կոդ | 22 (հին նմուշի 1998—2008) 90 - 94 (նոր նմուշի 01.10.2008-ից) | |
Պաշտոնական կայք | urganchshahar.uz | |
| ||
Բնակչությունը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 137,3 հազար բնակիչ,իսկ 2010թ. — 135,1 հազար բնակիչների։
Ուրգենչ(մինչև 1929 թ. — Նոր Ուրգենչ) հիմնադրվել է XVII դարում Հին Ուրգենչի բնակիչների կողմից, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել իրենց հայրենի քաղաքից, կապված Ամուդարյա գետի հունի փոփոխության հետ։
Քաղաքը գտնվում է 1100 կմ դեպի արևմուտք Տաշքենդից, 12 կմ դեպի արևմուտք Ամուդարյա գետի ափից , Շավատ ջրամբարրի մոտ։
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1976 | 1991 | 2010 | 2014 |
Բնակչություն, հազար բնակիչ |
5[2] | 22 | 44 | 76 | 91 | 130[3] | 135,1[4] | 137,3[1] |
Բնակչության 90% - ը — ուզբեկներ, 5 % — ը՝ ռուսներ, 3 % — ղազախներ, թուրքմեններ, կորեացիներ, 2 % — գերմանացիներ և հրեաներ ։
Գործարաններ. բերքահավաքային մեքենաների, բամբակամաքրազտիչ, վերանորոգման, էքսկավատորային, կարագա-հարային, կարի ֆաբրիկայի, շինանյութերի արտադրություն։
Ուրգենչի քաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսներով, տրոլեյբուսներով և երթուղային տաքսիներով։ Առկա է եզակի տրոլեյբուսային գիծ Միջին Ասիայում՝ Ուրգենչ և Խիվա քաղաքների միջև:«Ուրգենչ» օդանավակայանըի ունի միջազգային կարգավիճակ և կարող է ընդունել բոլոր տեսակի ուղևորատար օդանավեր։ Կատարվում են կանոնավոր չվերթներ դեպի Տաշքենդ, Մոսկվա (Ավիաընկերություններ՝ "Uzbekistan Airways ", "Sibir"), Սանկտ-Պետերբուրգ, ինչպես նաև չարտերային չվերթներ զբոսաշրջիկների համար։
1979 թվականի հոկտեմբերի 16-ից 22-ը,Դոնալդ Կնուտի և Անդրեյ Երշովի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի և Ուզբեկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի աջակցությամբ, Ուրգենչ քաղաքում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Ալգորիթմները ժամանակակից մաթեմատիկայում . նրա ծրագրերում» խորագրով, նվիրված «Ալգորիթմ» հասկացության 1100-ամյակին։ Գիտաժողովի բացման օրը կայացել է Ալ-Խորեզմի հուշարձանի բացումը։ Ներկայումս Ուրգենչի կենտրոնում՝ Ալ-Խորեզմի հուշարձանի մոտ բացված է պուրակ և նոր հուշարձան նվիրված այդ հին գիտնականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.