Ուրանոս (հին հունարեն՝ Οὐρανός - երկինք), Հունական դիցաբանության աստվածներից, մարմնավորում է երկինքը։ Գեայի ամուսինն է։ Գեան և Ուրանոսն ունեցան 6 դուստր, 6 որդի, որոնց ասում են տիտաններ[12]։

Ըստ դիցաբանության՝ Գեան՝ Երկիրը, ծնունդ է տալիս Երկնքին՝ Ուրանոսին, և Երկինքը տարածվում է Երկրի վրա։ Դեպի Ուրանոսն են խոյանում Գեայի ծնած բարձրագագաթ լեռները։ Գեան ծնունդ է տալիս նաև ծովերին. նրանք հայր չունեն։

Ուրանոսը տիրակալ է դառնում աշխարհին։ Նա կնության առավ Գեային։ Նրանցից ծնվեցին լեռները, Պոնտոս ծովը, ինչպես նաև նիմփերը, տիտանները, կիկլոպները և հարյուրձեռքանի հսկա հեկատոնքեիրները։ Ուրանոսն ատում էր սարսափելի տեսքով իր երեխաներին և նրանց թաքցրեց իրենց մոր որովայնում։

Նրանց որդին՝ տիտան Օվկիանոսը և Թետիսը լույս աշխարհ բերին բոլոր գետերը։ Տիտան Հիպերիոնն ու Թեան աշխարհ բերեցին Արևը՝ Հելիոսը, Լուսինը՝ Սելենեն և բոսորագույն արշալույսը՝ Էոսը (Ավրորա)[13]։

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.