Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Ուրանի արբանյակներ, Ուրան մոլորակի բնական արբանյակներ։ Հայտնի են 28 արբանյակներ։ Դրանցից բոլորը ստացել են իրենց անունները Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների հերոսների անուններից։ Առաջին երկու արբանյակը - Տիտանիան և Օբերոնը հայտնաբերել է 1787 թվականին Ուիլիամ Հերշելը։ Եվս երկու գնդաձև արբանյակները (Արիելը և Ումբրիելը) հայտնաբերվեցին 1851 թվականին Ուիլիամ Լասսելի կողմից. 1948 թվականին Ջերարդ Կոյպերը հայտնաբերեց Միրանդան։ Մնացած արբանյակները հայտնաբերվել են 1985 թվականից հետո, «Վոյաջեր-2» առաքելության ընթացքում, կամ կատարելագործված աստղադիտակների միջոցով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուրանի արբանյակները կարելի է բաժանել երեք խմբերի՝ տասներեք ներքին արբանյակներ, հինգ խոշոր և ինը անկանոն արբանյակներ։
2008 թվականի տվյալներով, Ուրանը ունի 13 ներքին արբանյակ։ Ներքին արբանյակները, մոթ մարմիններ են, որոնք ունեն Որանի օղակներին նման բնութագրեր և ծագում։ Նրանց ուղեծրերը ընկած են Միրանդայի ուղեծրից ներս։ Բոլոր ներքին արբանյակները խստորեն կապված են օղակների հետ, որոնք ենթադրաբար առաջացել են մեկ կամ մի քանի արբանյակների քայքայումից։ Երկու ամենամոտ արբանյակները (Կորդելիա և Օֆելիա) ծառայում են ε օղակի համար որպես «հովիվներ», իսկ ամենամեծ ներքին արբանյակը՝ Մաբը, հավանաբար, հանդիսանում է ամենահեռավոր μ օղակի սնողը։
Հինգ մեծ արբանյակները բավականին մեծ զանգված ունեն, որպեսզի հիդրոստատիկ հավասարակշռությունը նրանց տա գնդի ձև։ Նրանցից չորսի վրա նկատվել են ներքին և արտաքին ակտիվության նշաններ, այնպիսիք, ինչպիսին են ձորերի ձևավորումը և ենթադրվող հրաբխային գործունեություն մակերևույթի վրա։ Հինգից ամենամեծը՝ Տիտանիան, 1578 կմ շառավղով հանդիսանում է Արեգակնային համակարգի մեծությամբ ութերորդ արբանյակը։ Այն 20 անգամ փոքր է Երկրի Լուսինից։
Ուրանի արբանյակների համակարգը ամենաթեթևն է հսկա մոլորակների միջև, Ուրանի բոլոր հինգ մեծագույն արբանյակների քաշը չի կազմում նույնիսկ Տրիտոնի քաշի կեսը, որը յոթերորդն է Արեգակնային համակարգի արբանյակների շարքում (Տրիտոնի զանգվածը կազմում է մոտ 2.14 x 1022 կգ, իսկ Ուրանի արբանյակների հավաքական զանգվածը կազմում է մոտ 1 x 1022 կգ)։
Ուրանի անկանոն արբանյակները ունեն էլիպտիկ և խստ թեքված ուղեծրեր (մեծամասնությունը ռետրոգրադ են) մոլորակից մեծ հեռավորությամբ։
Հաջորդականությունը ըստ մոլորակից հեռավորության է, խոշորները նշված են մուգ գույնով, ? նշանը ցույց է տալիս թվի մոտավոր լինելը։
Համարը | Անվանումը | Միջին տրամագիծը (կմ) | Զանգվածը (կգ) | Մեծ կիսաառանցքը (103 կմ) | Պտտ. պարբ. (օր) | Թեքումը | Հայտն. տարեթիվ | Լուսանկարը | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ուրան VI | Կորդելիա | 42 ± 6 | 5.0 x 1016? | 49,751 | 0.335034 | 0,08479° | 1986 | |
2 | Ուրան VII | Օֆելիա | 46 ± 8 | 5.1 x 1016? | 53,764 | 0.376400 | 0,1036° | 1986 | |
3 | Ուրան VIII | Բիանկա | 54 ± 4 | 9.2 x 1016? | 59,165 | 0.434579 | 0,193° | 1986 | |
4 | Ուրան IX | Կրեսսիդա | 82 ± 4 | 3.4 x 1017? | 61,766 | 0.463570 | 0,006° | 1986 | |
5 | Ուրան X | Դեզդեմոնա | 68 ± 8 | 2.3 x 1017? | 62,658 | 0.473650 | 0,11125° | 1986 | |
6 | Ուրան XI | Ջուլիետ | 106 ± 8 | 8.2 x 1017? | 64,360 | 0.493065 | 0,065° | 1986 | |
7 | Ուրան XII | Պորցիա | 140 ± 8 | 1.7 x 1018? | 66,097 | 0.513196 | 0,059° | 1986 | |
8 | Ուրան XIII | Ռոզալինդա | 72 ± 12 | 2.5 x 1017? | 69,927 | 0.558460 | 0,279° | 1986 | |
9 | Ուրան XXVII | Կուպիդոն | ~ 18 | 3.8 x 1015? | 74,800 | 0.618 | 0,1° | 2003 | |
10 | Ուրան XIV | Բելինդա | 90 ± 16 | 4.9 x 1017? | 75,255 | 0.623527 | 0,031° | 1986 | |
11 | Ուրան XXV | Պերդիտա | 30 ± 6 | 1.8 x 1016? | 76,420 | 0.638 | 0,0° | 1986 | |
12 | Ուրան XV | Պակ | 162 ± 4 | 2.9 x 1018? | 86,004 | 0.761833 | 0,3192° | 1985 | |
13 | Ուրան XXVI | Մաբ | ~ 25 | 1.0 x 1016? | 97,734 | 0.923 | 0,1335° | 2003 | |
14 | Ուրան V | Միրանդա | 471.6 ± 1.4 | (6.6 ± 0.7) x 1019 | 129,390 | 1.413479 | 4,232° | 1948 | |
15 | Ուրան I | Արիել | 1157.8 ± 1.2 | (1.35 ± 0.12) x 1021 | 191,020 | 2.520379 | 0,260° | 1851 | |
16 | Ուրան II | Ումբրիել | 1169.4 ± 5.6 | (1.17 ± 0.13) x 1021 | 266,300 | 4.144177 | 0,205° | 1851 | |
17 | Ուրան III | Տիտանիա | 1577.8 ± 3.6 | (3.53 ± 0.09) x 1021 | 435,910 | 8.705872 | 0,340° | 1787 | |
18 | Ուրան IV | Օբերոն | 1522.8 ± 5.2 | (3.01 ± 0.07) x 1021 | 583,520 | 13.463239 | 0,058° | 1787 | |
19 | Ուրան XXII | Ֆրանցիսկո | ~ 12 | 1.3 x 1015? | 4,276,000 | −267.12** | 147,459° | 2001 | |
20 | Ուրան XVI | Կալիբան | ~ 98 | 7.3 x 1017? | 7,231,000 | −579.39** | 139,885° | 1997 | |
21 | Ուրան XX | Ստեֆանո | ~ 20 | 6 x 1015? | 8,004,000 | −677.48** | 141,873° | 1999 | |
22 | Ուրան XXI | Տրինկուլո | ~ 10 | 7.5 x 1014? | 8,504,000 | −748.83** | 166,252° | 2001 | |
23 | Ուրան XVII | Սիկորաքս | ~ 190 | 5.4 x 1018? | 12,179,000 | −1285.62** | 152,456° | 1997 | |
24 | Ուրան XXIII | Մարգարիտա | ~ 11 | 1.3 x 1015? | 14,345,000 | +1654.32 | 51,455° | 2003 | |
25 | Ուրան XVIII | Պրոսպերո | ~ 30 | 2.1 x 1016? | 16,256,000 | −1962.95** | 146,017° | 1999 | |
26 | Ուրան XIX | Սետեբոս | ~ 30 | 2.1 x 1016? | 17,418,000 | −2196.35** | 145,883° | 1999 | |
27 | Ուրան XXIV | Ֆերդինանդ | ~ 12 | 1.3 x 1015? | 20,901,000 | −2805.51** | 167,346° | 2001 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.