Կուպիդոն (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կուպիդոն (անգլ.՝ Cupid), Ուրան մոլորակի ներքին բնական արբանյակն է, հայտնաբերվել է Մարկ Շոորոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից «Հաբլ» աստղադիտակի միջոցով 2003 թվականին։ Այն սկզբում ստացել է S/2003 U 2 ժամանակավոր անվանում[4]։ Հետագայում այն անվանվել է հռոմեական սիրո աստծո անունով, ով նաև Շեքսպիրի Տիմոն Աթենացի պիեսի կերպարն է։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXVII[1]:
Կուպիդոն (S/2003 U 2; Ուրան XXVII) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 25 օգոստոս 2003[1] թ. (Մարկ Շոորոլտերի, Ջեք Լիսաուեր[1]ի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 14,81[2] |
Հեռավորությունը Ուրանից | 74 392 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 74 392 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0013[3] |
Սիդերիկ պարբերություն | 0,618 օր[3] |
Թեքվածություն | 0,1° (Ուրանի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~9 կմ[3] |
Մակերևույթի մակերես | ~1000 կմ² |
Ծավալ | ~3000 կմ3 |
Զանգված | ~3,8×1015 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0031 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,0076 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0,0° |
Ալբեդո | 0,07 ենթադրված |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Կուպիդոնը ամենափոքրն է Ուրանի ներքին արբանյակների միջև, նրա տրամագիծը մոտավորապես գնահատվել է 18 կմ։ Նրա փոքր չափը և այն փաստը, որ նրա մակերևույթը ունի մուգ գույն, թույլ չտվեցին հայտնաբերելու այն 1986 թվականին Վոյաջեր-2 կայանի թռիչքի ընթացքում Ուրանի մոտով։ Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[3], ~9 կմ շառավղից[3], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[3] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Կուպիդոնի ուղեծիրը տարբերվում է ընդամենը 863 կիլոմետրով նրանից զգալիորեն մեծ Բելինդա արբանյակից։ Ի տարբերություն Մաբի և Պերդիտայի, երկու այլ Ուրանի արբանյակների, որոնք նույնպես հայտնաբերվել են 2003 թվականին, Կուպիդոնի ուղեծիրը խոտորումների չի ենթարկվում[3]։
Գոյություն ունի նաև աստերոիդ (763) Կուպիդո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.