Ուխտագնացություն (պորտ.՝ O Diário de Um Mago), բրազիլացի վիպասան Պաուլո Կոելիոյի վեպը, որը գրվել է 1987 թվականին[1]։ Այն պատմում է Պաուլոյի փորձի մասին, թե ինչպես է նա ուղևորվում Հարավային Իսպանիա, որպեսզի ուխտագնացություն կատարի Սանտյագո դե Կոմպոստելա։ Վեպը կիսով չափ արկածային պատմություն է, կիսով չափ ինքդ քեզ բացահայտելու միջոց։

Արագ փաստեր ՈւխտագնացությունO Diário de Um Mago, Հեղինակ ...
Ուխտագնացություն
O Diário de Um Mago
ՀեղինակՊաոլո Կոելիո
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՍուրբ Հակոբոսի ճանապարհ
Բնօրինակ լեզուպորտուգալերեն
Լեզուպորտուգալերեն
ՆախորդՍատանան և օրիորդ Պրիմը
ՀաջորդԱլքիմիկոսը
ԵրկիրԲրազիլիա
Հրատարակման տարեթիվ1987
OCLC470894156, 122660641 և 651538682
Փակել

Սյուժե

Վեպը պատմում է այն մասին, որ Կոելիոն սկսում է իր ճանապարհորդությունը՝ «Regnus Agnus Mundi (RAM)»-ի անդամ դառնալու համար, բայց դա նրան չի հաջողվում։ Ավելի ուշ նրան տեղեկացնում են, որ նա ուխտագնացություն պետք է իրականացնի Կամինո դե Սանտյագո, որպեսզի գտնի սուր, որն էլ իր հերթին համարվում է Ռամի շարքերն ընկնելու խորհրդանիշը։ Նա պետք է անի այդ քայլը, որպեսզի հասկանա կյանքի պարզությունը։ Ճանապարհորդությունն ամբողջովին փոխում է նրան, քանի որ նա հասկանում է ճշմարտության գինը՝ կյանքի պարզության շնորհիվ։

Նա սկսում է իր ճանապարհորդությունը Պետրուս մականունով ուղեկցորդի հետ, ով նաև Ռամի անդամ է։ Ճանապարհորդության ընթացքում Պետրուսը նրան մտավոր վարժություններ է ցույց տալիս և ներկայացնում նրան արևմտյան միստիկ մտածողության և փիլիսոփայության որոշ երկրային տարրեր և սովորեցնում սիրո ու դրա ձևերի մասին՝ ագապե, ֆիլիա և էրոս։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.