Ուլսան
From Wikipedia, the free encyclopedia
Ուլսան (հանգըլ՝ 울산, հանջա՝ 蔚山), քաղաք Հարավային Կորեայի հարավարևելյան մասում, Ճապոնական ծովի ափին, Բուսան քաղաքից 70 կմ հյուսիս։ Երկրի արդյունաբերական խոշորագույն քաղաքն է, հայտնի է որպես «Կորեայի Հանրապետության տնտեսության մայրաքաղաք»[2] կամ «Կորեայի Հանրապետության արդյունաբերության մայրաքաղաք»[3]։ Պաշտոնական անվանումն է Ուլսան քաղաք-մետրոպոլիտ (հանգըլ՝ 울산광역시, հանջա՝ 蔚山廣域市 ― Ուլսան կվանգյոկշի)։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 35°33′ հս․ լ. 129°19′ ավ. ե.HGЯOL։
Արագ փաստեր Քաղաք-մետրոպոլիտ, Երկիր ...
Քաղաք-մետրոպոլիտ | |||||
---|---|---|---|---|---|
Ուլսան | |||||
울산 광역시 | |||||
| |||||
Ուլսան քաղաքը գիշերով | |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Ներքին բաժանում | 4 շրջան, 1 գավառ | ||||
Մակերես | 1056.7 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | կորեերեն | ||||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||||
Բնակչություն | ▼1 150 116 մարդ (2018)[1] | ||||
Խտություն | 1112 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +82 52 | ||||
Պաշտոնական կայք | ulsan.go.kr | ||||
| |||||
Փակել
Նախկինում քաղաքը եղել է կետորսական արդյունաբերության կենտրոն, իսկ 2005 թվականին այստեղ տեղի է ունեցել Կետորսության միջազգային հանձնաժողովի նիստը։