From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Փիտ Կրտսեր (անգլ.՝ William Pitt the Younger, մայիսի 28, 1759[1][2][3][…], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23, 1806[1][2][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ։ Ուիլյամ Փիտ Ավագի որդին։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1776)։ 1783-1801 թվականներին և 1804-1806 թվականներին՝ պրեմիեր մինիստր։ 1784 թվականի օրինագծով սահմանափակել է Արևելահնդկական ընկերության իրավունքները և Հնդկաստանի կառավարումը դրել կառավարության հսկողության տակ։ Ռուսաստանը թուլացնելու նպատակով նպաստել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական և 1788-1790 թվականների ռուս-շվեդական պատերազմների սանձազերծմանը, աջակցել է Թուրքիային և Շվեդիային։ Փիտը հեղափոխական, ապա և նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Ներքին ասպարեզում Փիտը վարել է դեմոկրատական շարժումը ճնշելու քաղաքականություն։ 1798 թվականին Փիտի կառավարությունը ճնշել է իռլանդական ազգային-ազատագրական ապստամբությունը և իրականացրել է «Ունիայի ակտը» (1801), որով վերացվել է իռլանդական ինքնավար պառլամենտը։
Ուիլյամ Փիտ Կրտսեր | |
Կուսակցություն՝ | Տորի |
---|---|
Կրթություն՝ | Պեմբրոկ քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 28, 1759[1][2][3][…] |
Ծննդավայր | Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | հունվարի 23, 1806[1][2][4][…] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թաղված | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Հայր | Ուիլյամ Փիտ Ավագ[5] |
Մայր | Հեստեր Պիտ[5] |
Ինքնագիր | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.