![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/William_Shatner_Photo_Op_GalaxyCon_Richmond_2023.jpg/640px-William_Shatner_Photo_Op_GalaxyCon_Richmond_2023.jpg&w=640&q=50)
Ուիլյամ Շաթներ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Շաթներ (անգլ.՝ William Shatner, մարտի 22, 1931(1931-03-22)[1][2][3][…], Notre-Dame-de-Grâce, Կոտ դը Նեժ Նոտր Դամ դե Քրաս, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4])[8], կանադացի դերասան և գրող։ Հայտնի է դարձել ամբողջ աշխարհում «Աստղային ճանապարհ» (1966-1969) և «Աստղային ճանապարհ։ Անիմացիոն ֆիլմ» սերիալներում, ինչպես նաև «Աստղային ճանապարհ»-ի հաջորդ յոթ գեղարվեստական ֆիլմերում խաղացած «Էնթերփրայզ» աստղանավի նավապետի՝ Ջեյմս Տիբերի Կիրկայի դերով։ Շաթները գրել է գրքերի շարք, որտեղ պատմել է այն մասին, թե ինչպես է խաղացել իր հերոսի՝ Կիրկի դերը, և ինչ է կատարվել կինոպոեմի նկարահանումների ժամանակ, ինչպես նաև դարձել է մի քանի վեպերի համահեղինակ։ Գրել է գիտաֆանտաստիկ վեպերի շարք, որոնց հիման վրա գրվել է սցենար հեռուստատեսության համար։
Ուիլյամ Շաթներ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 22, 1931(1931-03-22)[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր՝ | Notre-Dame-de-Grâce, Կոտ դը Նեժ Նոտր Դամ դե Քրաս, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, կինոռեժիսոր, դերասան, գրող, վիպասան, էսպերանտիստ, հնչյունավորող, բլոգեր, բնավորության դերասան, գիտաֆանտաստիկ գրող, կարատեիստ, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, կինոպրոդյուսեր, արձակագիր և տիեզերագնաց |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000638 |
williamshatner.com |
1982-1986 թվականներին Շաթները նաև խաղացել է ոստիկանության փորձառու սերժանտի գլխավոր դեր «Թի Ջեյ Հուկեր» սերիալում։ Նա երաժիշտ է, հեղինակ, պրոդյուսեր, ռեժիսոր և հայտնի գովզդող։ 2004-2008 թվականներին «Բոստոնի փաստաբանները» հեռուստատեսային դրամայում խաղացել է փաստաբան Դենի Քրեյնի դերը, որի համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2009 թվականին Սենթերը հնչունավորել է «Գավոններ» մուլտսերիալի գլխավոր հերոսին՝ Դոնա Սալմոնելա Գավոնին[9]։