From Wikipedia, the free encyclopedia
Դամա Ուենդի Մարգարետ Հիլլեր (անգլ.՝ Dame Wendy Margaret Hiller, օգոստոսի 15, 1912[1][2][3][…], Ստոկպորտ, Միացյալ Թագավորություն - մայիսի 14, 2003[2][4][4][…], Բիկոնսֆիլդ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1959)։
Ուենդի Հիլլեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 15, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Ստոկպորտ, Միացյալ Թագավորություն |
Վախճանի թիվ՝ | մայիսի 14, 2003[2][4][4][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բիկոնսֆիլդ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0384908 |
Ուենդի Մարգարետ Հիլլերը ծնվել է Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չեշիր կոմսության Ստոկպորտ քաղաքում՝ բամբակ արտադրողների՝ Ֆրենկ Ուոթկին Հիլերի և Մերի Սթոունի ընտանիքում։
Դերասանուհին իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1930-ական թվականների սկզբին՝ Մանչեստրում։ Առաջին հաջողությանը հասել է 1934 թվականին, որից հետո շատ է շրջագայել Անգլիայի թատրոններով։ 1935 թվականինն կայացել է նրա առաջնելույթը Լոնդոնի Վեստ Էնդում։ 11936 թվականին Ուենդի Հիլլերը համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, որտեղ նրան նկատել է Ջորջ Բեռնարդ Շոուն։ Բեռնարդ Շոուիին շատ դուր է եկել երիտասարդ դերասանուհու խաղը, և նա աղջկան հրավիրել է իր «Սուրբ Իոհաննա», «Պիգմալիոն» և «Մայոր Բարբարան» պիեսներում խաղալու։ Շոուն նաև պնդել է, որ դերասանուհին խաղա Էլիզա Դուլիտլի դերը 1938 թվականին էկրանավորված պիեսում, որի համար նա առաջին անգամ առաջադրվել է «Օսկար»–ի, ընդ որում, Հիլլերը դարձել է առաջին բրիտանացի դերասանուհին, որն առաջադրվել է այդ մրցանակին։ 1941 թվականին նա նկարահանվել է Բեռնարդ Շոուի պիեսի ևս մեկ էկրանավորումում՝ «Մայոր Բարբարան» ֆիլմում։ 1945 թվականին Հիլլերը հայտնվել է բրիտանական դասական «Ես գիտեմ ուր եմ գնում» կինոֆիլմում։
Հետագայում, գործունեության զարգացման հետ մեկտեղ, Ուենդի Հիլերը հայտնի է դարձել ինչպես Լոնդոնում, այնպես էլ Նյու Յորքում։ 1947 թվականին նա Բրոդվեյում հանդես է եկել «ժառանգորդուհի» պիեսում։
Չնայած կինոյում հաջող դերերին և Հոլիվուդի գայթակղիչ առաջարկներին, Ուենդի Հիլլերը, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ թատերական դերասանուհի՝ միայն երբեմն հայտնվելով կինոէկրաններին։ 1950-ական թվականներին Ուենդի Հիլլերը ուշագրավ դերեր է ունեցել «Կղզիներից արտաքսվածը» (1952), «Արժեքավոր ինչ-որ բան» (1957), «Ինչպես սպանել հարուստ քեռուն» (1957) ֆիլմերում, ինչպես նաև «Առանձին սեղանների մոտ» (1958) ֆիլմերում, որում խաղացած դերը նշվել է «Օսկար» մրցանակով որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Չնայած նման հաջողությանը, սառնասրտորեն է մոտեցել իր կինոդերերին և մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է․ «Այդ պատիվն ինձ համար կարևոր չէ․ խղճուկ կանխիկ փողեր՝ ահա թե ինչ է նշանակում այն ինձ համար»[6]։ Երրորդ անգամ նա «Օսկար»–ի է առաջադրվել 1967 թվականին՝ «Մարդը բոլոր ժամանակներում» ֆիլմում իր դերի համար։
1971 թվականին Ուենդի Հիլլերին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպայի կոչում, իսկ 1975 թվականին դարձել է այդ շքանշանի տիկին-հրամանատար։
1960 թվականին «Որդիներ և սիրեկաններ» ֆիլմում իշխող մոր դերի համար Ուենդի Հիլլերն առաջադրվել է BAFTA մրցանակի։ Արքայադուստր Դրագոմիրովայի դերը Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպի Էկրանավորման մեջ (1974) նրան ավելի մեծ հաջողություն և երեկոյան բրիտանական կինոմրցանակ է բերել։ Հետագա տարիներին նրա մյուս ուշագրավ դերերից էին «Անիծյալների ճանապարհորդությունը» (1976) ֆիլմում Ռեբեկա Վայլերի և «Փիղ-մարդը» ֆիլմում (1980)՝ Լոնդոնի հոսպիտալում չար տիկնոջ դերերը։
Վերջին անգամ Արևմտյան Էնդում Հիլլերը հայտնվել է 1988 թվականին «Տիկին Դեյզի վարորդը» բեմադրությունում, իսկ նրա վերջին էկրանային դերը դարձել է Էլիս ֆոն Հոլզենդորֆը «Կոմսուհի Էլիը» ֆիլմում (1992)։
1937 թվականին Ուենդի Հիլլերն ամուսնացել է սցենարիստ Ռոնալդ Գոուի հետ, որը նրանից 15 տարով մեծ էր։ 1940-ական թվականների սկզբին զույգը տեղափոխվել է Բակինգեմշիր կոմսության Բիկոնսֆիլդ քաղաք, որտեղ ծնվել են նրանց երկու երեխաները՝ Էննը (1939-2006) և Էնթոնին (ծնվ. 1942) Ուենդի Հիլլերը վատառողջության պատճառով 1992 թվականին դադարեցրել է իր դերասանական գործունեությունը։ Հաջորդ տարի Հիլլերը բաժանվել է Ռոնալդ Գոուից։ Դերասանուհին մահացել է 2003 թվականի մայիսի 14-ին՝ 90 տարեկան հասակում, Բիկոնսֆիլդի իր տանը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.