From Wikipedia, the free encyclopedia
ՈՒլեսյան խոհանոց( անգլ․Coginiaeth Cymru, անգլ. Welsh cuisine), ուելսացիների ազգային խոհանոց։
Ուլեսի առանձնահատուկ խոհանոցն առաջացել է Ուլեսի տարածքում։ Այս վայրերում ապրող մարդիկ երկար ժամանակ պահպանել են իրենց խոհարարական ավանդյութները, համարելով դրանք մշակույթի և պատմության անբաժանելի մաս։ Հռոմեացիները մեծ ազդեցություն ունեցան ուելսյան խոհանոցի վրա, ինչի շնորհիվ Ուելսի խոհանոցը հարստացավ բազմաթիվ համեմունքներով, որոնք կատարյալ էին ձկով ուտեստների համար։ Հետագայում այստեղ բնակություն հաստատած կելտական ժողովուրդները ուելսյան խոհանոցը հարստացրեցին մսամթերքով ուտեստների պատրաստման բաղադրատոմսերով։
Ուելսի երկու առավել հայտնի խորհրդանիշները` պրասը և նարգիզը, ուղղակիորեն կապված են խոհանոցի հետ։ Հնում հավատում էին, որ պրասը հաջողություն է բերում ճակատամարտում, ուստի մարտիկներն այն ամրացնում էին իրենց զենքերին որպես թալիսման։ Այժմ պրասը ուլեսյան սննդակարգի հիմանական մասն է։
Հռոմեական կայսրության ժամանակ և մինչև մեր օրեր Ուելսի հողերում աճած նարգիզը սովորաբար ունի զարդարանքի նշանակություն (մարտի 1-ին Սուրբ Դավթի օրվա սեղանը զարդարում է նարգիզը), ի սկզբանե օգտագործվել է նպարեղենի նպատակով և կանաչ թուզի հետ մատուցվում էր որպես աղանդներ։
Ծովափին մոտ գտնվելու շնորհիվ, Ուելսի խոհանոցը միշտ հարուստ է եղել ձկնամթերքով ր ծովամթերքով հարուստ ուտեստներով (խեցգետնի ձողիկներ, խխունջներ, ոստրեներ), իսկ մեր թվարկության առաջին հարյուրամյակում ուելսը գրաված հռոմեացիները Ուելսի խոհանոցը հարստացրեցին տարատեսակ համեմունքներով (համեմ, մեղվամուշկ, անանուխ, ծիթրոն, սամիթ և այլն ), որոնք սկսեցին օգտագործվել ձկով ուտեստների պատրաստման մեջ։
Հինավուրց ժամանակներից Ուելսի բնակիչները զբաղվում էին անասանապահությամբ և վարսակի աճեցմամբ, որը հացահատիկային հիմնական մշակաբույսն էր։ Դրանցից պատրաստված ուտեստներն օգտագործվում էին պանրի, սերուցքի և թանի հետ, որոնք կարագի արտադրության մեջ օգտագործվում էին որպես երկրորդական արտադրանք։ Սակայն, ուելսյան վերջնական խոհանոցը ստեղծվեց կելտերի ազդեցության ներքո, ովքեր սննդի պատրաստման համար օգտագործում էին կրակի օջախներ։ Մսի և հացահատիկի բաղադրիչների համադրությունը հանգեցրեց ուելսյան խոհանոցի շատ հայտնի ուտեստների առաջացմանը, և դարձան ազգային կերակուրներ։ Որպես օրինակ, կարող ենք ներկայացնել ապուր-գոլյաշը, որը մսի և բանջարեղենի ուտեստ է և հագեցած է անուշաբույր խոտաբույսերով, և ապուրի մեջ ավելացված է վարսակ, որը ապուրը դարձնում է թանձր։ Որպես մսամթերք` ուելսացիները նախընտրում են հորթի միս, որը ոչ պակաս հայտնի է, ինչպես տավարի և խոզի մյիսը։
Ուելսյան խոհանոցը հայտնի է թխվածքի և նրբաբլիթների բազմաթիվ բաղադրատոմդերով, որոնք սեղանի անփոխարինելի զարդարանքն են։ Բացի այդ, օգտագործվում են մրգեր, հատապտուղներ ու բանջարեղեն տարատեսակ մուրաբաների, մարինադների, թթուների և պահածոների համար։
Հնում ուելսյան խոհանոցի շատ ուտեստներ պատրաստում էին տարբեր գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։
Գոուերի շրջանում սպիտակ կետի միսը և դդումը համարվում են հարգալից կերակուր[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.