From Wikipedia, the free encyclopedia
Ոտաբոբիկ կամրջի վրա (գերմ.՝ Barfuß), 2005 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորը ու սցենարի հեղինակը Թիլ Շվայգերն է։ Վերջինս կատարում է նաև Նիկ Կելլերի դերը։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Wie weit gehst du, Wenn du verliebt bist?» («Որքա՞ն հեռու կարող ես գնալ, երբ սիրահարված ես»)։
Ոտաբոբիկ կամրջի վրա գերմ.՝ Barfuss | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և դրամա |
Թվական | 2005 և մարտի 31, 2005[1][2] |
Պրեմիերա | 31 մարտի, 2005[3] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Թիլ Շվայգեր[4][5][2] |
Պրոդյուսեր | Թիլ Շվայգեր |
Սցենարի հեղինակ | Թիլ Շվայգեր, Nika von Altenstadt?[6] և Jann Preuss? |
Դերակատարներ | Թիլ Շվայգեր[7][5], Յոհաննա Վոկալեկ[7], Ալեքսանդրա Նելդել[7], Nadja Tiller?[7], Steffen Wink?[7], Michael Mendl?[7], Ջանին Կունցե[7], Axel Stein?[7], Markus Maria Profitlich?[7], Éric Judor?, Mark Keller?[6], Imogen Kogge?[6], Արմին Ռոդե[6], Յուրգեն Ֆոգել[6], Միխայել Գվիսդեկ[6], Gerit Kling?[6], Ֆլորիան Ֆից[6], Պաուլա Պոլ[6], Jürgen Rißmann?[6], Fanny Staffa?[6], Bernhard Marsch?[6], Piet Fuchs?[6], Stefanie Stappenbeck?[6] և Էմմա Շվայգեր |
Օպերատոր | Քրիստոֆ Վալ |
Երաժշտություն | Դիրք Ռայխարդ |
Մոնտաժ | Թիլ Շվայգեր |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Տևողություն | 110 րոպե |
Բյուջե | €4 700 000[3] |
Պաշտոնական կայքէջ |
Նիկը ծայրահեղ անհաջողակ է։ Նա չի կարողանում երկար ժամանակ դիմանալ որևէ աշխատատեղում։ Ընտանիքում բոլորն արհամարհում են նրան, բացի մորից։ Հերթական անգամ նա աշխատանք է ստանում հոգեբուժարանում։ Այդտեղ նա աշխատում է ընդամենը մեկ օր, սակայն այդ ընթացքում նա փրկում է Լեյլային, որը փորձում էր ինքնասպան լինել։ Լեյլան 25 տարեկան է, սակայն մանկամիտ է. նա քայլում է ոտաբոբիկ և երբեք չի տեսել իրական կյանք, քանի որ 19 տարի փակված է եղել տանը։ Մոր մահից հետո նրան տեղավորել են հոգեբուժարանում։
Լեյլան փախչում է հիվանդանոցից և հետևելով Նիկին՝ գնում է նրա բնակարան ու հայտարարում, որ ուզում է ապրել նրա հետ։ Նիկը, ինքն էլ ունենալով բազմաթիվ խնդիրներ, փորձում է աղջկան վերադարձնել հոգեբուժարան, սակայն վերջինս համառում է, և Նիկն ստիպված է լինում նրան իր հետ տանել եղբոր հարսանիքին։ Երկար ճանապարհին միասին հաղթահարելով փորձությունները՝ նրանք մտերմանում են։ Հարսանիքի ժամանակ բոլորը ևս մեկ անգամ համոզվում են, որ Նիկը կյանքում ոչնչի չի հասել։
Հասկանալով, որ ինքը չի կարող օգնել աղջկան, ում անհրաժեշտ են դեղեր, Նիկը հայտնում է նրա գտնվելու վայրը հոգեբուժարանի աշխատակցին։ Շուտով նա զղջում է աղջկան մենակ թողնելու համար, փորձում է տանել Լեյլային իր հետ, բայց ժամանած ոստիկանները ձերբակալում են նրան, իսկ Լեյլան նորից փակվում է հոգեբուժարանում։
Կալանքից ազատվելուց հետո Նիկը, ձևանալով հոգեկան հիվանդ, ընկնում է հոգեբուժարան՝ Լեյլայի մոտ։ Ֆիլմի ավարտին նրանք կրկին ազատության մեջ են. Նիկը Լեյլային սովորեցնում է գնումներ կատարել։
Դերասան | Դեր |
---|---|
Թիլ Շվայգեր | Նիկ Կելլեր |
Յոհաննա Վոկալեկ | Լեյլա |
Նադյա Թիլլեր | Ֆրաու Կելլեր |
Շտեֆեն Վինկ | Վիկտոր Կելլեր |
Միխաել Մենդլ | Հենրիխ Կելլեր |
Ալեքսանդրա Նելդել | Ժանին |
Իմոհեն Կոգե | հոգեբուժարանի վարիչ |
Անդրեա Պաուլա Պաուլ | բուժքույր |
Ջանին Կունցե | Սառա |
Ակսել Շտայն | Դիտեր |
Արմին Ռոդե | |
Յուրգեն Ֆոգել |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.