ձկների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Շնաձուկ-կատու[1], կամ Մեքսիկական շնաձուկ կատու, կամ ցանցաձև ծովային շուն[2] (լատին․՝ Scyliorhinus retifer), հատակում բնակվող կռճիկային ձկների տարածված տեսակ կատվային շնաձկների ընտանիքից։ Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասի էնդեմիկ։ Բնակվում է խորջրյա մարջաններով ծածկված՝ 329—548 մ խորության վրա։ Սնվում է գլխոտանիներով, ոսկրային ձկներով և այլն։ Մարմինը պատված է բնորոշ ցանցաձև նախշերով։ Առավելագույն երկարությունը կազմում է 59 սմ։ Այս տեսակը մարդու համար վտանգ չի ներկայացնում, արդյունաբերական նշանակություն չունի։
Շնաձուկ-կատու | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Scyliorhinus retifer
(Garman, 1881)
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
Տարածվածություն |
Առաջին անգամ տեսակը նկարագրվել է 1881 թվականին[3]։ Տիպային նմուշահատը 30,7 սմ երկարությամբ էգ է՝ բռնված Վիրջինիայի Դելավերյան ծովածոցում խորության վրա[4]։ Տեսակային անունը ծագում է լատին․՝ rete — «ցանց» և fero «տանում եմ» բառերից, որ պայմանավորված է նրանց գունավորմամբ։
Շնաձուկ-կատվի մարմինն ու գլուխը շատ բարակ են և նեղ։ Գլխի առավելագույն լայնությունը կազմում է նրա երկարության 2/3 մասը։ Քթի շրջանի ակոսները բացակայում են։ Մեջքի երկրորդ լողաթևը առաջինից փոքր է։ Մեջքի առաջին լողաթևի հիմքը սկսում ոորովայնի լողաթևերի հետևից։ Բավականին հարթ մաշկը պատված է մանր թեփուկներով։ Մեջքը ծածկում են սև, հաստ միահյուսված գծերը, որոնք ձևավորում են ցանց։ Առավելագույն գրանցված չափը կազմում է 59 սմ։
Սեռահասուն դառնալու տարիքը հայտնի չէ։ Հանդիպում են 38 և 35 սմ երկարությամբ արուներ և էգեր։ Շնաձուկ-կատուները բազմանում են ձվադրման միջոցով։ Զուգավորման ժամանակ արուները կծում են էգի մեջքից։ Զուգավորումից հետո էգը ունակ է սպերմատոզոիդը պահպանել իր օրգանիզմում 843 օր։ Էգի ձվատար խողովակներում հայտնաբերել են փափուկ, թափանցիկ ձվային կապսուլաներ բաց դեղին գունավորմամբ։ Կապսուլայի անկյուններում գտնվում են երկու բեղիկներ, որոնք օգնում են նրանց ամրանալ հատակին։ Սաղմերը զարգանում են 8-12 ամիսների ընթացքում։ Նորածինների չափը կազմում է 10-11 սմ։ Մեկ տարվա ընթացքում էգը կարող է դնել 44-52 ձու։ Կյանքի տևողությունը անազատ վիճակում կազմում է 9 տարուց ոչ պակաս[5].
Սննդակարգը բաղկացած է ոսկրային ձկներից, կաղամարներից, բազմախոզան որդերից և խեցգետնակերպերից։ 1979 թվականին ուսումնասիրված 38 շնաձուկ-կատուների դատարկ ստամոքսում հայտնաբերվել էր ոչ մեծ կոպիճ, որը հավանաբար ծառայում էր որպես ծանրաբեռ[6].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.