բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Շերեփուկախոտ[1] (լատին․՝ Potamogeton), գետաբույս, ջրահասկ, շերեփուկախոտազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։
Շերեփուկախոտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Potamogeton L. | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
Տես տեքստը | ||||||||||||
|
Ցողունի երկարությունը 2-3 (6) մ է։ Տերևները տարբեր ձևերի (թելանմանից մինչև լայն էլիպսաձև) են, ստորջրյաները՝ թաղանթային, թափանցիկ, լողացողները՝ կաշեկերպ, ամուր։ Ծաղկաբույլը հասկանման է, ջրի մակերեսին, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտղիկները 1-4 կորիզապտղիկներ կամ ընկուզիկներ են։ Բազմանում է գեներատիվ և վեգետատիվ ճանապարհներով։ Շերեփուկախոտի բուսուտները ձկների համար ձվադրման և սնման վայրեր են։
Հայտնի է մոտ 100, Հայաստանում՝ 12 տեսակ՝
Տարածված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերի, Երևանի շրջակայքի դանդաղահոս և լճացած ջրերում, լճերում, ջրամբարներում և այլն։
2010 թվականին հայտնի է 143 տեսակref>«Species in Potamogeton». The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10–ին-ին. {{cite web}}
: External link in
(օգնություն)</ref>։|work=
Շերեփուկախոտը կարգավորում է ջրավազանների թթվածնային ռեժիմը, նպաստում տիղմի առաջացմանը։ Կարելի է օգտագործել նաև որպես գեղազարդիչ (պարտեզագործությունում) և ակվարիումային բույս։ Շերեփուկախոտ մազանմանը (լատին․՝ Potamogeton trichoides) հանդիպում է կանգնած և դանդաղահոս գետերում (Երևան, գ. Փարաքար), բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Շերեփուկախոտներրի տեսակները գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Դրանք մեծ քանակություններով պարունակում են կիր, որի համար էլ օգտագործվում են որպես պարարտանյութեր։ Շերեփուկածոտներով սնվում են ջրային խխունջները, միջատները և ձկները։
Շերեփուկախոտների որոշ տեսակներ կեր են ծառայում ջրլող թռչունների, մշկամկների և կուղբերի համար։ Ավելի հաճախ դրանք ծառայում են ոչ թե որպես սնունդ, այլ որպես գաստրոլիտներ։
Շերեփուկախոտների մասսայական տարածումը խոչընդոտում է փոքր նավերի շարժմանը, և նպաստում է ջրամբարնների ճահճացմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.