From Wikipedia, the free encyclopedia
Շեյն Բրենդոն Մաքմահոն (անգլ.՝ Shane Brandon McMahon, հունվարի 15, 1970, Gaithersburg, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[2][5][6][…]), ամերիկացի գործարար, կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), «WWE» ռեստլինգի և սպորտային ժամանցի ընկերության փոքրամասնական բաժնետեր, «YOU On Demand» կազմակերպության փոխնախագահ։ Հանդես է գալիս «WWE»-ում որպես «SmackDown Live» ապրանքանիշի կոմիսիոներ։ «WWE» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Վինս Մաքմահոնի և նախկին գործադիր տնօրեն և ԱՄՆ սենատի նախկին թեկնածու Լինդա Մաքմահոնի որդին է։
Շեյն Մաքմահոն Shane McMahon | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Գեյթերսբուրգ, Մերիլենդ, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | Կաթոլիկություն |
Կրթություն | Բոստոնի համալսարան[2], Ռոջեր Ուիլյամսի համալսարան[2] և Գրինվիչի ավագ դպրոց[2] |
Կարողություն | 45 միլիոն ԱՄՆ դոլար (2016)[3] |
Մասնագիտություն | պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և ձեռնարկատեր |
Աշխատանք | «YOU On Demand Holdings Inc.» ընկերության փոխնախագահ «SmackDown Live» հաղորդման կոմիսիոներ |
Աշխատավայր | «WWE» (1989–2009; 2016–այժմ) |
Ամուսին | Մարիսա Մացոլա (1996–այժմ) |
Ծնողներ | Վինս Մաքմահոն Լինդա Մաքմահոն |
Հարազատներ | Ստեֆանի Մաքմահոն (քույր) Վինս Մաքմահոն ավագ (պապ) |
Երեխաներ | Դիքլեն Ջեյմս Մաքմահոն (ծ. 2004) Քենյոն Ջես Մաքմահոն (ծ. 2006) Ռոգան Հենրի Մաքմահոն (ծ. 2010).[4] |
Shane McMahon Վիքիպահեստում |
Համարվում է չորրորդ սերնդի ռեստլինգ պրոմոտեր։ 15 տարեկանից աշխատանքի է անցել «WWE»-ում (նախկինում՝ «WWF»), որ պատկանում է հորը՝ Վինս Մաքմահոն կրտսերին։ Սկզբնապես աշխատելով որպես պահեստային վաճառող, զբաղեցրել է նաև մրցավարի, պրոդյուսերի և ի վերջո ռեստլերի պաշտոններ՝ միևնույն ժամանակ դառնալով նաև ընկերության փոխնախագահը։
Որպես ռետլեր մեկական անգամներ նվաճել է WWF Եվրոպայի և WWF հարդքոր չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև ելույթներ ունեցել բազմաթիվ փեյ-փեր-վյու իրադարձությունների գլխավոր մենամարտերում։
2009 թվականին ինքնակամ ազատել է «WWE»-ում զբաղեցրած բոլոր պաշտոններից։ 2010 թվականի տարեմուտին նշանակվել է «YOU On Demand» ժամանցային կազմակերպության գործադիր տնօրեն։ 2013-ին դարձել տվյալ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ։ Որպես հեռուստատեսային կերպար, 2016 թվականի փետրվարին վերադարձել է «WWE»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.