Շելի Լաբեն
From Wikipedia, the free encyclopedia
Շելի Լաբեն (անգլ.՝ Shelley Lubben, մայիսի 18, 1968(1968-05-18)[2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 9, 2019(2019-02-09)[3], Springville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ, երգիչ, մոտիվացիոն խոսնակ և պոռնոգրաֆիկ դերասանուհի։ Որպես մեծահասակների համար նախատեսված կինոարտադրության ոլորտի դերասանուհի նա հայտնի էր Ռոքսի բեմական անունով[4]։ Սեքս-արդյունաբերությունը թողնելուց հետո Լաբենը դարձել է վերածնված քրիստոնյա և պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ակտիվիստ[5]։ 2008 - 2016 թվականների ընթացքում հանդիսացել է «Վարդագույն խաչ» հիմնադրամի գործադիր տնօրեն, որն օգնության է հասել պոռնոգրաֆիայում ներգրավված կանանց և տղամարդկանց ու խոսել հանրային ֆորումներում՝ պատմելով պոռնոարդյունաբերության մեջ իր ունեցած աշխատանքային վտանգավոր պայմանների մասին[6][7]։ 2016 թվականի հունվարին նա փակել է «Վարդագույն խաչ» հիմնադրամը։ Նաև ձեռնադրվել է հոգևոր սպասավոր և ստացել Սբ. Մարտինի շքանշան՝ աստվածաբանական ուսումնասիրությունների դիպլոմով[8]։
Շելի Լաբեն անգլ.՝ Shelley Lynn Moore[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 18, 1968(1968-05-18)[2] |
Ծննդավայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 9, 2019(2019-02-09)[3] (50 տարեկան) |
Մահվան վայր | Springville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Chaminade College Preparatory School? և Vision International University? |
Մասնագիտություն | պոռնոգրաֆիկ դերասան, հեղինակ, երգչուհի և դերասանուհի |
![]() |