![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/Copenhagen_Metro_escalators.jpg/640px-Copenhagen_Metro_escalators.jpg&w=640&q=50)
Շարժասանդուղք
From Wikipedia, the free encyclopedia
Շարժասանդուղք (անգլ.՝ escalator, կազմված է elevator բառի նման, ֆր.՝ escalade՝ գրոհման սանդուղք բառից, որն իր հերթին կազմված է scala՝ սանդուղք բառից), ամբարձիչ-փոխադրող մեքենա 30—35° հորիզոնական թեքությամբ, շարժվող աստիճաններով սանդուղք, որը նախատեսված է մարդկանց մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար։ Սանդուղքի աստիճանները սովորաբար ամրացած են փակ շղթային, որը շարժման մեջ է մտնում մեխանիկական ռեդուկտորի կամ գծային շարժակի օգնությամբ էլեկտրական շարժիչից[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/Copenhagen_Metro_escalators.jpg/640px-Copenhagen_Metro_escalators.jpg)
Շարժասանդուղքները տարածված են մետրոպոլիտեններում, կայարանատներում, առևտրի խոշոր կենտրոններում, գետնանցումներում։ Երբեմն կիրառվում են նաև բարդ ռելիեֆ ունեցող քաղաքներում՝ որպես ֆունիկուլյորի երկընտրանք[2]։
Առանց աստիճանների շարժվող ուղիները կոչվում են տրավոլատորներ։