From Wikipedia, the free encyclopedia
Շավարշ Վլադիմիրի Կարապետյան (մայիսի 19, 1953, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, (այժմ՝ Վանաձոր), ՀԽՍՀ), հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ[2]։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն[3]։
Շավարշ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լողորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | shavarsh.ru |
2010 թվականի մայիսի 24-ին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով[4]։
1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից (համամիութենական սպորտային բազա օլիմպիական մրցումներին պատրաստվելու համար) ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր հայտնի խոսքերը.
—Ուղղակի ես ամենից մոտն էի
1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։
1985 թվականի փետրվարի 15-ին Կարապետյանն օգնեց մարդկանց փրկել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ։ Նա առաջիններից հասավ հրդեհի վայր և սկսեց օգնել հրշեջներին։ Փրկարարական գործողությունների ընթացքում նա վնասվածքներ և այրվածքներ ստացավ։
Արտաքին պատկերներ | |
---|---|
սպորտային պարգևներով լուսանկար | |
1976 թվականի դեպքերից հետո, Կարապետյանը մարզումների վերադարձավ և 1977 թվականին նոր համաշխարհային 3 րոպե 6,2 վայրկյան ռեկորդ սահմանեց 400 մետր աքվալանգով լողաձևում։ Սակայն վնասվածքների բարդացման պատճառով նա չկարողացավ սպորտային կարիերան շարունակել և հետագայում աշխատեց պատանեկան դպրոցի տնօրեն[5]։
Շավարշ Կարապետյանն ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա ունի կոշիկի վերանորոգման փոքր արհեսատնոց, որը կոչվում է «Երկրորդ շունչ»։
Նրա անունով կոչվել է աստերոիդ ((3027) Շավարշ)։ 2020 թվականին նշանակվել է Բաշկիրիայի Հանրապետության նախագահի խորհրդական[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.