From Wikipedia, the free encyclopedia
«Շաննարայի քրոնիկները» (անգլ.՝ The Shannara Chronicles), ամերիկյան Ֆենտեզի ժանրի հեռուստասերիալ ստեղծված Ալֆրեդ Գոֆի և Մայլզ Միլարի կողմից։ Շոուն հանդիսանում է ամերիկացի գրող Թերենս Դին Բրուկսի օրիգինալ «Շաննարա» տրիլոգիայի ադապտացիան։ Հեռուստասերիալի նկարահանման ստուդիան, գտնվում է Օքլենդում։ Նկարահանումների տեղանքը զբաղեցնում է ամբողջ Նոր Զելանդիան[1]։
Շաննարայի քրոնիկները | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, հետապոկալիպտիկ հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Ստեղծող | Ալֆրեդ Գոու և Մայլզ Միլար |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Shannara? |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Օսթին Բաթլեր, Փոփի Դրեյթոն, Մանու Բեննեթ և Իվանա Բակերո |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Ֆավրո և Jonathan Liebesman? |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | հունվարի 5, 2016-ից նոյեմբերի 22, 2017-ը |
Հեռուստաալիք | MTV |
Ընկերություն | Paramount Television Studios |
Դիստրիբյուտոր | ViacomCBS Ներքին մեդիա ցանցեր |
Պաշտոնական կայքէջ |
Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի հունվարի 5-ին MTV հեռուստաալիքով[2][3]։ 2016թ.-ի ապրիլի 20-ին MTV-ին երկարացրեց հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջան[4]։ 2017թ.-ին մայիսի 11-ին հայտնի դարձավ,որ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը հեռարձակվելու է ոչ թե MTV, այլ Spike հեռուստաալիքով[5]։ Այն հեռարձակվել է 2017թ.-ի հոկտեմբերին։
Հեռուստասերիալի իրադարձուրյունները տեղի են ունենում Ռասաների Պատերազմից 300 տարի անց։ Պատերազմը վերջ է դրել կախարդանքին և դևերին բանտարկել է զուգահեռ աշխարհում։ Այժմ դևերը տերևների տեսքով բանտարկված են Էլկրիս անունով մի հին ծառի վրա։ Հեռուստասերիալը պատմում է Ուիլլի, Էմբերլիի և էրեթրիայի ճանապարհորդության մասին, ովքեր դրուիդ Ալանոնի օգնությամբ պիտի կռվեն Էլկրիսը մահվանից փրկելու ու Չորս Երկրները դևերի հարձակումից պաշտպանելու համար[6]։
Իր առաքելությունը կատերելուց հետո Ուիլլը ցանկանում է իր հետ տեղի ունեցածը թողնել անցյալում, գնալով Ստորլոկ նա սկսում է աշակերտել թզուկ-բժշկողներին։ Էլֆերը կանգնել են քաղաքական պատերազմի առաջ, կախարդանքը կրողներին հետապնդող և ոչնչացնող, ահաբեկիչ Քրմսոնների պատճառով։ Այդ ընթացքում Բենդոնը, ով անցել է Խավարի կողմը, ցանանում է վերակենդանացնել Դյութ-Տիրակալին, հզոր կախարդի, ով վտանգ է հանդիսանում բոլոր ազատ ռասաների համար։ Միայն միասին հերոսները կարող են փրկել Չորս Երկրները վտանգից։
Դերասան | Կերպար | Երերաշրջաններ | |
---|---|---|---|
1 | 2 | ||
Օստին Բատլեր | Ուիլլ Օմսվորդ / Շաննարա | Անընդհատ | |
Փոփփի Դրեյտոն | Էմբերլի Էլեսսեդիլ / Արքայադուստր / Ընտրյալ / Էլկրիս | Անընդհատ | Պարրերաբար |
Իվանա Բակերո | Էրեթրիա / Դև-Մարդ | Անընդհատ | |
Մանու Բեննետ | Ալանոն / Դրուիդ | Անընդհատ | |
Անդեր Էլեսսեդիլ | Անընդհատ | ||
Մալեզ Ջոու | Մարետ Րավենլոք / Դրուիդ | Անընդհատ | |
Վանեսսա Մորգան | Լիրիա | Անընդհատ | |
Ջենտրի Ուայթ | Ջարետ Ջակս | Անընդհատ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.