Շամբերի (ֆր.՝ Chambéry), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևելյան մասում՝ Օվերն-Ռոն-Ալպեր մարզում, որի կազմում ընդգրկված Սավոյ դեպարտամենտի վարչական կենտրոնն է և գլխավոր բնակավայրը։ Ընկած է Հարավային Ալպերում՝ Բուրժե լճից 9 կիլոմետր դեպի հարավ, լեռներով շրջապատված գեղատեսիլ հովտում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 460, մերձակա խոշոր բնակավայրից՝ Լիոն քաղաքից 90 կիլոմետր հեռավորության վրա[4]։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 270 մետր է։ Ունի օդանավակայան։ Համալսարանական քաղաք է։ Շամբերիից ոչ հեռու գտնվում են բնության «Մասիֆ դը Բոժ» և «Մասիֆ դը լյա Շարտրյոզ» տարածաշրջանային պարկերը։ Քաղաքն ընդգրկված է Ալպիական աղեղի բնակավայրերի կայուն զարգացման ծրագրում։ 2006 թվականին ճանաչվել է «Տարվա ալպիական քաղաք»։ 2011 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 58.437[5]:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել