From Wikipedia, the free encyclopedia
Շահդաղ (ադրբ.՝ Şahdağ` շահ (արքա), դաղ (լեռ)), բառացիորեն՝ արքայաց լեռ, լեռնագագաթ Մեծ Կովկասի լեռնաշղթայի արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
Շահդաղ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ադրբեջան |
Լեռնաշղթա | Մեծ Կովկաս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4243 մետր |
Հարաբերական բարձրություն | 1097 մետր[1] |
Համարվում է Ադրբեջանի և Մեծ Կովկասի ամենաբարձր լեռնագագաթը, որն ունի 4243 մետր բարձրություն։
Շանդաղ լեռը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի սահմանի վրա։ Ըստ որոշ աղբյուրների՝ Շահդաղը առաջացել է շուրջ 9000 տարի առաջ։
Շահդաղ լեռը գտնվում է Ադրբեջանի ծայր հյուսիսում։ Լեռնագագաթի բարձրությունը կազմում է 4243 մետր և այն համարվում է Ադրբեջանի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը[2]։
Առանց ձյունածածկի գագաթները նման են «հսկայական ամրոցների»։ Ընդերքը հիմնականում կազմված է կրաքարային զանգվածից։ Տեղանքում կան ջրվեժներ և ալպյան մարգագետիններ։
Շահդաղ լեռան վրա՝ 3700-3800 մետր բարձրություններում գոյացել են երկու ոչ մեծ լճեր, որոնք հոսում են արևմուտքից արևելք։ Անձրևներային տեղումները տարվա ընթացքում լինում են շատ անգամներ։
3700 մետրից ավելի բարձրություններում կան սառցադաշտեր։ Ընդհանուր տարածքը կազմում է 1.1 կմ²։ Ամենացուրտ ջերմաստիճանը նկատվում է հունվարին, իսկ ամենատաքը՝ հուլիսին։ Բարձրության աճելուն զուգընթաց ջերմաստիճանը նվազում է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.