From Wikipedia, the free encyclopedia
Շախմատի աշխարհի առաջնություն, մրցակցություն, որի նպատակն է որոշել շախմատի աշխարհի չեմպիոնին[1][2]։
Համարվում է, որ աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունն անց է կացվել 1886 թվականին, երբ տեղի է ունեցել մրցաշար Եվրոպայի և Միացյալ Նահանգների երկու առաջատար խաղացողների՝ Վիլհելմ Ստեյնիցի և Յոհան Ցուկերտորտի միջև։ 1886 թվականից մինչև 1946 թվականը գործող չեմպիոնը պայմաններ էր սահմանում հավակնորդի համար, ով պետք է կազմակերպեր զգալի դրամական ֆոնդ և հաղթեր չեմպիոնին մրցամարտում, որպեսզի դառնար աշխարհի նոր չեմպիոն։ 1948 թվականից մինչև 1993 թվականը առաջնությունը ՖԻԴԵ-ի՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի, ենթակայության ներքո էր։ 1993 թվականին չեմպիոնը (Գարրի Կասպարով) հեռացել է ՖԻԴԵ-ից, ինչը հանգեցրել է երկու մրցակցող առաջնությունների առաջացման։ Զուգահեռ առաջնություններ են իրականացվել մինչև 2006 թվականը, երբ կոչումը միավորվեց 2006 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում, որում Վլադիմիր Կրամնիկը հաղթեց ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովին։
2007 թվականին Վիշվանաթան Անանդը հաղթել է մրցաշարը, որը տեղի է ունեցել ութ ուժեղագույն շախմատիստների միջև՝ մրցաշարի տեսքով, և այնուհետև հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը 2008 թվականի աշխարհի առաջնությունում՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ մրցամարտում, նաև հավակնորդ Վեսելին Տոպալովին՝ 2010 թվականի աշխարհի առաջնությունում, և վերջապես, 2012 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում՝ հավակնորդ Բորիս Գելֆանդի դեմ։
Աշխարհի գործող չեմպիոնն է Մագնուս Կարլսենը (2013 թվականից)։
Կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը տեղի է ունենում առանձին, նաև կան առանձին մրցումներ տարբեր տարիքային խմբերի համար, այդ թվում պատանիների (մինչև 20 տարեկան) և տարեցների (60 տարեկան տղամարդիկ, 50 տարեկան կանայք)։
Իրականացվում է նաև աշխարհի առաջնություն համակարգչային ծրագրերի միջև։ Համակարգիչներին արգելված է մրցել տիտղոսի համար մարդկանց մրցաշարերում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շախմատի աշխարհի առաջնություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.