Նևմեր (լատին․՝ neuma — շնչառություն), նոտագրության նշաններ, որ կիրառվել են եվրոպական երաժշտական արվեստում միջին դարերի սկզբում, հիմնականում՝ կաթոլիկական երգեցողության մեջ (Գրիգորյան խորալ)։ Բաղկացած էին գծիկներից, կետերից, ստորակետերից են։ Նևմերը նշում էին առանձին հնչյուններ, հնչյունախմբեր, ձայնի շարժումը դեպի վեր և վար, սակայն չէին նշում հնչյունների ճշգրիտ բարձրությունը, այդ պատճառով երգչին կարող էին միայն հիշեցնել արդեն ծանոթ մեղեդին։ Գոյություն ունեին նեմային նոտագրության բազմաթիվ տեղային տեսակներ։ 9-րդ դարից փորձեր են արվել կատարելագործելու նեմային նոտագրությունը՝ այն լրացնելով հնչյունների բարձրության նշանակումով, սկզբում՝ տառերով, այնուհետև՝ գծերի միջոցով, որոնց վրա տեղադրվել են նևմեր։ Այդպիսով սկզբնավորվել է այսպես կոչված, քառակուսի կամ խորալային նոտագրությունը, որից հետագայում զարգացել է նոտագրության ժամանակակից համակարգը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևմեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 240

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.