Նվաստացում
From Wikipedia, the free encyclopedia
Նվաստացում, հպարտության նսեմացում, որը ստեղծում է ճնշում կամ հանգեցնում է նսեմացման վիճակի, կամ հարկադրված խոնարհության, կամ հպատակության։ Դա այն հույզն է, որը զգում է մի մարդ, որի սոցիալական կարգավիճակը, կամա թե ակամա, պարզապես նվազել է[1]։ Դա կարող է առաջանալ ահաբեկման, ֆիզիկական կամ հոգեբանական վատ վերաբերմունքի, խաբեության, ամաչեցնելու միջոցով, եթե պարզվի, որ անձը կատարել է սոցիալական կամ իրավականորեն անընդունելի արարք։ Եթե հնազանդությունը կարող է դիտարկվել միայն որպես էգոն ընդգծելու միջոց, ապա նվաստացումը պետք է ներառի այլ անձի (անձանց)՝ ուղղակիորեն կամ պատրաստակամորեն։
Նվաստացումը ներկայումս ակտիվ հետազոտական թեմա է, և այժմ այն դիտվում է որպես կարևոր և բարդ, առանցքային դինամիկա մարդկային հարաբերությունների մեջ՝ իր հետևանքները ունենալով միջանձնային, ինստիտուցիոնալ և միջազգային մակարդակներում[2][3]։