![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/GarnetCrystalUSGOV.jpg/640px-GarnetCrystalUSGOV.jpg&w=640&q=50)
Նռնաքարեր
From Wikipedia, the free encyclopedia
Նռնաքարեր (նռան հատիկների գույնի նմանությամբ), միներալներ։ Իզոմորֆ տեղակալումների բնույթով առանձնացվում են երկու խումբ նռնաքարեր, որոնք ստորաբաժանվում են շարքերի։
- Պիրալսպիտների խումբ (մագնեզիում—երկաթ—մանգանային նռմաքարեր)՝ պիրոպ, ալմանդին և սպեսարտին։ Այդ խմբում առկա է երկու իզոմորֆ շարք՝ պիրոպ-ալմանդին (առավել տարածվածը) և ալմանդին-սպեսարտին։
- Ուգրանդիտների խումբ (կալցիումային նռնաքարեր)․ ընդգրկում է երեք շարք՝ գրոսուլյար-անդրադիտ (առավել տարածվածը), անդրադիտ-ուվարովիտ և անդրադիտ-շոռլոմիտ։
Արագ փաստեր Նռնաքարեր, Կատեգորիա ...
Նռնաքարեր | |
---|---|
![]() | |
Կատեգորիա | միներալների խումբ |
Գույն | կարմիր |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ |
Ենթակատեգորիա | nesosilicates? և garnet supergroup? |
Փակել
Բոլոր նռնաքարերի բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Հերձում չունեն։ Կարծրությունը՝ 6,5-7,5, խտությունը՝ 3100—4300 կգ/մ3։ Նռնաքարերի առավել կարևոր հանքավայրերը կապված են մետամորֆային բյուրեղային թերթաքարերի, գնեյսների և ամֆիբոլիտների հետ (Կարելիա)։ Օգտագործվում են հղկող (նռնաքարային հղկաթղթեր, փոշիներ, սրաշրջանակներ) և շինարարական արդյունաբերության մեջ։ Գործիքաշինության մեջ և էլեկտրոնիկայում երբեմն փոխարինում են ռուբինին, շափյուղային։ Մի շարք թափանցիկ նռնաքարեր համարվում են կիսաթանկարժեք քարեր (կարմիր պիրոպ, դեղին գեսոնիտ, կանաչ ուվարովիտ, մորեգույն ալմանդին)։
![]() |
Սա միներալի կամ հանքանյութաբանության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |