![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Amphibolite-micro.jpg/640px-Amphibolite-micro.jpg&w=640&q=50)
Ամֆիբոլիտ
From Wikipedia, the free encyclopedia
Ամֆիբոլիտ (հուն․՝ amphibolos կասկածելի, անորոշ), փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում ամֆիբոլ, հոռնբլենդ և պլագիոկլազ միներալներից։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ մուգ կանաչից սև։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Amphibolite-micro.jpg/640px-Amphibolite-micro.jpg)
Հայաստանում տարածված է Ծաղկունյաց բյուրեղային զանգվածում (Հանքավան և Արզական գետերի մոտ), Ապարանի շրջակայքում, Սևան-Ամասիայի օֆիոլիթներում և Հարավային Զանգեզուրում (Շվանիձոր և Նռնաձոր գետերի մոտ)։ Ապարանի և Արզականի ամֆիբոլիտները պարունակում են տիտանի հումք՝ ռուտիլ միներալ։ Օգտագործվում է շինարարության մեջ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամֆիբոլիտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 337)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |