Նորքի ջրանցք
From Wikipedia, the free encyclopedia
Նորքի ջրանցք, ջրանցք Երևանում։ Սկիզբ է առնում Քանաքեռի ջրէկի ճնշման ավազանից, հոսում Արաբկիրի ջրանցքի հունով։ Շահագործման է հանձնվել 1946 թվականին, որից հետո Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող Քառասունակն աղբյուրների բարձրորակ ջրերն օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար։ Երկարությունը 13 կմ է[1], ջրթողունակությունը՝ 3 մ³/վ։ Նաև ոռոգում է Երևանի մերձակա հողատարածքները։ Բետոնապատ է։ Որոգում է 2000 հա հողատարածություն։ Երկայնքոն կան հիդրոտեխնիկական կառույցներ[2]։
Արագ փաստեր Նորքի ջրանցք, Տեսակ ...
Նորքի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Երևան և Կոտայքի մարզ |
Միացնում է | Քանաքեռի ջրաէլեկտրակայան |
Երկարություն | 13 կմ |
Նյութ | բետոն |
Փակել