From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի սահմանադրության օր (նորվ.՝ Grunnlovsdag), Նորվեգիայի գլխավոր ազգային տոնը, որը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին։ Համընկնում է երկրի անկախության տոնի հետ և համարվում է ոչ աշխատանքային օր[1]։
Նորվեգիայի սահմանադրությունը ստորագրվել է Էյդսվոլում 1814 թվականի մայիսի 17-ին։ Սահմանադրությամբ Նորվեգիան հռչակվել է անկախ թագավորություն։
Ստորտինգի կողմից կազմակերպված Սահմանադրության օրվա առաջին տոնակատարությունը տեղի է ունեցել 1836 թվականի մայիսի 17-ին։ 1870 թվականին տոնակատարության առթիվ կազմակերպվել է առաջին մանկական շքերթը, 1906 թվականին՝ Օսլոյում թագավորական պալատի պատշգամբում հավաքվել է թագավորական ընտանիքը՝ ողջունելու տոնակատարության մասնակիցներին։
Տոնակատարության ավանդույթը պահպանվել է մինչև այսօր։ Ամեն տարի մայիսի 17-ին նորվեգացի աշակերտները՝ ավանդական հագուստով և դրոշներով անցնում են հանրային երթով։ Շքերթները հաճախ կատարվում են դպրոցական նվագախմբի ուղեկցությամբ։ Երեխաներից հետո երթին են միանում մեծահասակները, այդ թվում՝ քաղաքական, սպորտային, կրոնական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տոնակատարության պաշտոնական մասի ավարտից հետո տոնը շարունակվում է կամ ընտանեկան շրջանակներում, կամ զանգվածային տոնակատարություններում մինչև ուշ գիշեր[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.