![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Norske_Selskab_Eilif_Peterssen.jpg/640px-Norske_Selskab_Eilif_Peterssen.jpg&w=640&q=50)
Նորվեգական հասարակություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգական հասարակություն (նորվ.՝ Norske Selskab, անգլ.՝ The Norwegian Society), գրական հասարակություն, որը ձևավորվել է Կոպենհագենում նորվեգացի ուսանողների և գրողների կողմից[1]։ Ընկերությանն անդամակցել են Կոպենհագենում ապրող գրողներ, բանաստեղծներ, փիլիսոփաներ։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Նորվեգիայի հասարակության անդամներ դառնում էին այն նորվեգացիները, ովքեր իրենց տեղը չէին գտնում դանիական հասարակությունում և համարվում էին անհաջողակներ[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Norske_Selskab_Eilif_Peterssen.jpg/640px-Norske_Selskab_Eilif_Peterssen.jpg)
Նորվեգական հասարակությունը ձևավորվել է 1772 թվականին նորվեգացի գրող և իրավաբան Ուվե Մեյերի կողմից։ Հասարակության հանդիպումները տեղի էին ունենում Մադամ Յուլեի սրճարանի շենքում։ Հանդիպումների ժամանակ արգելվել է կանանց մասնակցությունը, բացառությամբ մատուցողուհի Կարեն Բախի։ Հանդիպումները տեղի էին ունենում աշխույժ մթնոլորտում, նրանք երգում էին, ասմունքում։ Հասարակության անդամներն իրենց դրսևորում էին որպես պահպանողականներ, նորվեգա-դանիացի գրող Լյուդվիգ Հոլբերգի ռացիոնալիզմի աջակիցներ։
Նորվեգական hասարակության անդամները 18-19-րդ դարերում արտասահմանում ազգային-հայրենասիրական տրամադրության դերի բարձրացման գործում մեծ դեր են խաղացել։ Այդ ժամանակահատվածի պոեզիայի հիմքը եղել է հայրենասիրության թեման։ 1813 թվականին հասարակությունը լուծարվել է։ Պատճառների շարքում թվարկվում է նաև Նորվեգիայի առաջին համալսարանի հիմնադրումը, որը դարձել է Նորվեգիայի գրական-մշակութային կյանքի կենտրոնը։ 1818 թվականին բացվել է տղամարդկանց համանուն նոր ակումբ, որը չէր հանդիսանում Նորվեգիայի հասարակության իրավահաջորդը։