From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգական լեմինգ (լատին․՝ Lemmus lemmus), կրծողների կարգին պատկանող փոքրիկ կաթնասուն կենդանի[1]։
Նորվեգական լեմինգ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Lemmus lemmus
(Linnaeus, 1758)
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Նորվեգական լեմինգը համարվում է Հյուսիսային Եվրոպայի էնդեմիկ կենդանատեսակ և մեծ մասամբ տարածված է Սկանդինավյան թերակղզու վրա և հարակից շրջաններում։
Տարածված է Նորվեգիայում, արևմտյան և հյուսիսային Շվեդիայում, Ֆինլանդիայի հյուսիսում, ինչպես նաև Ռուսաստանի Կոլայի թերակղզում։
Հայտնաբերվել են նաև մի շարք մեծ ու փոքր չափի կղզիներում, որոնք գտնվում են Բալթիկ ծովում։ Ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում կենդանիների մեծ միգրացիա։ Դրա արդյունքում նրանք հայտնվում են բարձրլեռնային շրջաններում։ Բազմացման շրջանում լեմինգներն ապրում են նաև անտառներում, գյուղատնտեսական նշանակության հողերում, ինչպես նաև սառած լճերում։
Նորվեգական լեմինգի մարմնի երկարությունը կազմում է 15,5 սմ։ Պոչի երկարություն կազմում է 1,0—1,9 սմ; Կենդանին կշռում է միջին հաշվով 130 գրամ։
Մաշկն ունի մոխրա-շականակագույն գունավորում, իսկ գլխի և պարանոցի վրա կան սև բծեր։ Կոկորդի հատվածն ու կրծքավանդակը սև կամ շականակագույն է, ներքին մասը՝ դեղնա-մոխրագույն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.