Նովարա (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նովարա (իտալ.՝ Novara, պիեմ.՝ No(v)ara), գավառ իտալական Պիեմոնտ մարզում[1], Ագոգնա գետի ափին, Միլանից դեպի արևմուտք՝ Թուրինի ճանապարհին։ Պիեմոնտի երկրորդ ամենամեծ գավառը Թուրինից (մոտավոր 105.000 բնակիչ)։
Գավառը հիմնել է Հուլիոս Կեսարը՝ տալով նրան Նովարա անվանումը։ Մագնուս Մաքսիմուսը քանդեց այն ի պաշտպան Ֆլավիուս Վալենտինիանին։ Նովարայի վերջին փլատակները վերացվել են երկրի երեսից վայրագ ցեղապետերի ներխուժումից 405 և 452 թթ․։ Լանգոբարդների օրոք Նովարան վերածնվեց։ 1110 թ․֊ին Հենրի V-ը գրավեց և ավերեց այդ գավառը։
Կես դար հետո Նովարան միացավ Լամբորդական լիգային։ XII դարի վերջին քաղաքը գտնվում էր Միլանի ստվերում, որից հետո մտավ Միլանական դքսություն, մինչ Սարդինիայի թագավորության շրջափակումը։ Ըստ Ուտրեխտական հաշտության պայմանագրի Նովարան վերադարձվեց Հաբսբուրգներին։ Բայց 1738 թ․֊ին, ըստ Վիեննական հաշտության պայմանագրի, Սավոյական միապետները վերջնականապես հաստատեցին իրենց իշխանությունը քաղաքի վրա։
Նովարան տվել է անուններ մի շարք ճակատամարտերի (Ճակատամարտ Նովարայում 1513, 1821, 1849) ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.