From Wikipedia, the free encyclopedia
Նոճիներով ու աստղերով ճանապարհ (հոլ.՝ Weg met cipres en ster), հայտնի է նաև որպես «Գյուղական ճանապարհ Պրովանսում գիշերով», 1890 թվականին յուղաներկով նկարված նկար, որի հեղինակը հոլանդացի փոստ-իմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգն է։ Սա վերջին նկարն է, որ նա արել է Ֆրանսիայի Սեն Ռեմի կոմունայում։ Կտավը կազմում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանի կարևոր մասը, որը գտնվում է Նիդերլանդների Դե Հոգե Վելյուվեյի ազգային պարկում՝ Օտերլո բնակավայրի մոտակայքում։
Նոճիներով ու աստղերով ճանապարհ Weg met cipres en ster | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 92 |
լայնություն | 73 |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[1] |
ստեղծման երկիր | Նիդերլանդներ |
ժանր | Պոստիմպրեսիոնիզմ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[2] |
հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[2] |
հիմնական թեմա | intelligent universe? |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0683.htm, https://vangoghworldwide.org/artwork/F683 կայք | |
Ծանոթագրություններ | |
Road with Cypress and Star Վիքիպահեստում |
«Նոճիներով ու աստղերով ճանապարհ» կտավը նկարվել է 1890 թվականի մայիսին։ Իր եղբայր Թեոյին ավելի շուտ ուղարկված նամակում Վան Գոգը նշել է, որ այդ նոճիները միշտ տեղ են զբաղեցրել իր մտքում և նա դրանք միշտ նմանեցրել է եգիպտական օբելիսկի։ Նա նաև փորձել է նկարել նոճիների գիշերային տեսարանը, երբ Առլում էր 1888 թվականին։
Էրիկսոնը ենթադրում է, որ կտավը ստեղծվել է «Պիլիգրիմի ճանապարհորդությունը դեպի երկնային թագավորություն» այլաբանության ազդեցությամբ։ Կտավը պատկանում է Վան Գոգի ստեղծագործությունների այն շարքին, որում օգտագործվել են նոճիներ։ Աշխատանքն ավարտելուց հետո՝ 1890 թվականի հունիսին Վան Գոգը գրում է իր ընկեր Պոլ Գոգենին, որ Կտավի թեման նման է Գոգենի «Քրիստոսը ձիթենիների այգում» ստեղծագործությանը։
Ըստ Քեթլին Փաուերս Էրիկսոնի՝ «Նոճիներով ու աստղերով ճանապարհը» ավելի շա է արտացոլում Վան Գոգի այն մտածմունքը, որ շուտով մահանալու է, քան «Աստղալից գիշերը»։ Նա այս երահանգմանն է եկել՝ համեմատելով կտավի ձախակողմյան հատվածի աստղը լուսնի հետ, իսկ կտավի կենտրոնում տեղակայված նոճին նա նմանացրել է մահվան օբելիսկի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.