From Wikipedia, the free encyclopedia
Նյոտայմորի (ճապ.՝ 女体盛り «մատուցում կանացի մարմնի վրա»), կնոջ մերկ մարմնի վրա սուշի և ճապոնական խոհանոցի այլ ուտեստներ մատուցելու ճապոնական պրակտիկա[1]։ Նանտայմորին (ճապ.՝ 男体盛り «մատուցում տղամարդու մարմնի վրա»), նյոտայմորիի նման ուտելիքի մատուցումն է տղամարդու մարմնի վրա[2][3][4]։
Ենթադրվում է, որ մերկ մարմնի վրա սնունդ մատուցելու պրակտիկան սկիզբ է առել Ճապոնիայի Էդոյի ժամանակաշրջանում՝ «վակամեզակե» ուտելիքի խաղով (わかめ酒), որի ժամանակ կանանց ամուր փակված ազդրերի և ցայլքի միջև ընկած եռանկյունից ձևավորված «բաժակից» սակե են խմել[5]։ 1960-ականներին Ճապոնիայի տնտեսական աճով պայմանավորված այս պրակտիկան զարգացել է Իսիկավա պրեֆեկտուրայում տաք աղբյուրների լոգանքի արդյունաբերության շնորհիվ, որտեղ նյոտայմորիի էրոտիկ բնույթը տաք աղբյուրների հանգստավայրերը օգտագործել են որպես գովազդային մարտավարություն՝ տղամարդկանց հաճախորդներին գրավելու համար[6][7][8]։ 1980-ականն թվականերին նյոտայմորիի պրակտիկան պակասել է, քանի որ դեպի Օնսեն ավելացել են ընտանեկան և մասնավոր ուղևորությունները։ Նյոտայմորին հետագայում ընդունվել է սննդի և սեքս-հաստատությունների կողմից որպես էկզոտիկ գրավչություն[9][10]։
Շեֆ-խոհարար Մայք Քինանը պնդում է, որ այս պրակտիկան ծագել է սամուրայների դարաշրջանում. գեյշաների հաստատություններում նոտայմորին ծառայել է խոշոր օգտագործվել է հաղթանակներից հետո[11]։ Հետո ավանդույթը տարածվել է Ճապոնիայի այլ պրեֆեկտուրաներ։ Նյոտայմորին ժողովրդականություն է վայելել յակուձաների շրջանում[12]։
Ներկայումս նյոտայմորիի ավանդույթը լայնորեն տարածվել է Ճապոնիայից դուրս և այժմ այն գործածվում է աշխարհի շատ երկրներում[5][13]։
Ճապոնական մշակույթում նյոտայմորին համարվում է արվեստի ձև[5][14]։ Ավանդական նյոտայմորիում կինը պետք է անշարժ պառկի ամբողջ ճաշի ընթացքում և չխոսի հյուրերի հետ։ Սուշին դրվում է նրա մարմնի վրա դրաված տերևների վրա, որպեսզի կանխվի մաշկի շփումը ձկան հետ։ Որպես կանոն, սնունդը դրվում է մարմնի հարթ հատվածների վրա, որտեղից այն չի գլորվի։ Մոդելների հետ խոսելը չի խրախուսվում։ Մոդելի վերաբերյալ ոչ պատշաճ ժեստերը կամ մեկնաբանությունները նույնպես անթույլատրելի են։ Այցելուներին թույլատրվում է սուշի վերցնել միայն փայտիկներով և արգելված է դիպչել կնոջ մարմնին։ Որոշ հաստատություններ թույլ են տալիս ռուլետներ ուտել անմիջապես մոդելի պտուկներից[5][15][16]։
Ճապոնական պրակտիկայում գեյշայի մարմինը լիովին մերկ է, բացառությամբ ավանդական կոշիկի և գլխի հարդարանքի։ Արևմտյան պրակտիկայում երբեմն ավելացնում է սեռական օրգանների ծածկույթ, ինչպիսին է սթրինգը[17]։
Քննադատները կարծում են, որ նյոտայմորին դաժան, ստորացուցիչ, անկումային և կանացի մարմնի սեռականորոն առարկայացնող ավանդույթ է[18][19]։ Guardian-ի սյունակագիր Ջուլի Բինդերը գրել է, որ կինը, որին նա տեսել է Լոնդոնում կազմակերպված նյոտայմորիի ժամանակ, «նման էր դիակի, որը պառկած էր դիահերձարանում և սպասում էր դիահերձման»[1]։
Որոշ երկրներում նյոտայմորին արգելված է օրենքով[19]։ 2005 թվականին Չինաստանն արգելեց նյոտայմորին՝ ելնելով հանրային առողջության և բարոյական նկատառումներից[20][21]։ Հոնկոնգում նյոտայմորի միջոցառման կազմակերպիչները հանդիպել են հասարակական բացասական արձագանքի և մեղադրվել են սեքսիզմը արվեստով արդարացնելու մեջ[21]։
2010 թվականի հոկտեմբերի 21-ին Հարավաֆրիկյան Հանրապետության ձեռներեց Կենի Կունենեի ծննդյան խնջույքը քննադատության է ենթարկել Հարավաֆրիկյան արհմիությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Զվելինզիմա Վավին, ինչը հանգեցրել է քաղաքական սկանդալի[22][23][24]։ Աֆրիկյան ազգային կոնգրեսի կանանց լիգան դատապարտել է նյոտայմորին որպես հարձակում Հարավային Աֆրիկայի կանանց ֆիզիկական անձեռնմխելիությանը և արժանապատվությանը[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.