ամերիկացի երգահան և դաշնակահար From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Բրիթել (անգլ.՝ Nicholas Britell, հոկտեմբերի 17, 1980, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգահան և դաշնակահար։ Մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքերի («12 տարվա ստրկություն», «Իջեցման խաղ») հեղինակ, «Օսկարի» է առաջադրվել «Լուսնի լույս» ֆիլմի երաժշտության համար։
Նիկոլաս Բրիթել | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Nicholas Britell |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1980 (44 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դաշնակահար, դիրիժոր և կինոպրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Hopkins School? |
Կայք | nicholasbritell.com |
Nicholas Britell Վիքիպահեստում |
Նիկոլաս Բրիթելը մեծացել է Մանհեթենում։ Երաժշտությամբ նրա հետաքրքրվածությունը սկսվել է հինգ տարեկանից այն բանից հետո, ինչ տղան լսել էր Վանգելիսի երաժշտությունը՝ գրված «Կրակե հաղթակառքեր» ֆիլմի համար. այդ ժամանակ նա մորը խնդրեց իրենց երաժշտության դասերի տալ»[1]։ Ինքնուրույն ստեղծագործել Նիկոլասը սկսել է ութ տարեկանում[2], իսկ տասը տարեկանում տվել է իր առաջին համերգը։ 14 տարեկանում Բրիթլը ընդունվել է Ջուլիարդի դպրոցը և պատրաստվել պրոֆեսիոնալ դաշնակահարի կարիերային։ Սակայն վախենալով, որ նման կարիերան նրա համար կյանքում մենակ լինելու կնպաստի, նա կոնսերվատորիա ընդունվելու փոխարեն ընդունվեց Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ[1]։
Հարվարդում Բրիթելը միացել է ինստրումենտալ հիփ-հոփ նվագող The Witness Protection Program խմբին որպես դաշնակահար[2]։ Խումբը տեղացիների մոտ հաջողություն ուներ ԱՄՆ հյուսիս-արևելքում և որոշ ժամանակ հանդես էր գալիս հանրահայտ Jurassic 5 խմբի համերգներից առաջ[1].: Witness Protection Program-ի հետ աշխատանքի տարիներին Բրիթելը ակտիվորեն երաժշտություն էր գրում և համալսարանում ուսանելու ավարտին առաջին անգամ հանդես եկավ որպես կինոկոմպոզիտոր՝ հորինելով այն ֆիլմի համար երաժշտություն, որը նկարահանում էին նրա ծանոթները[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.