Նիկոլայ Կրասիլնիկով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ալեքսանդրի Կրասիլնիկով (ռուս.՝ Никола́й Алекса́ндрович Краси́льников, դեկտեմբերի 6 (18), 1896, Q21672616?, Mosalsk Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1973(1973-07-11)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային մանրէաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1957)։ 1926 թվականին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը, 1929 թվականից աշխատել ԽՍՀՄ ԳԱ մանրէակենսաբանության ինստիտուտում։ 1953 թվականից՝ Մոսկվայի համալսարանի հողերի կենսաբանության ամբիոնի վարիչ։ Ուսումնասիրել է միկրոօրգանիզմների, հատկապես ճառագայթասնկերի և բակտերիաների կենսաբանությունը։ Մշակել է վերջիններիս դասակարգման և կարգաբանության նոր սկզբունք, առանձնացրել ճառագայթասնկերի դասը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951)։
Նիկոլայ Կրասիլնիկով ռուս.՝ Николай Александрович Красильников | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6 (18), 1896 |
Ծննդավայր | Q21672616?, Mosalsk Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 11, 1973(1973-07-11)[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | մանրէաբան, մանրէաբան, հողագետ և բուսաբան |
Աշխատավայր | ՌԴ ԳԱ Ս․ Վինոգրադսկու անվան միկրոկենսաբանության ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |