Նիկոլա Դյուվոշել
ֆրանսիացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Դյուվոշել (ֆր.՝ Nicolas Duvauchelle, մարտի 27, 1980(1980-03-27)[1], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2], Փարիզ), ֆրանսիացի դերասան։ Նա սկսել է իր կարիերան 1999 թվականին «Փոքրիկ գող» (ֆր.՝ Le Petit Voleur) ֆիլմում գլխավոր դերով։ 2004 թվականին «Կրքոտ մարմիններ» ֆիլմում իր դերի համար Դյուվոշելը առաջադրվել է «Սեզար» ֆրանսիական ազգային մրցանակաբաշխությունում «Լավագույն սկսնակ դերասան» կատեգորիայում[4]։
Նիկոլա Դյուվոշել ֆր.՝ Nicolas Duvauchelle | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1980(1980-03-27)[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1999 - այժմ |
Համատեղ ապրող(ներ) | Լյուդիվին Սանե |
Պարգևներ և մրցանակներ | |
Նիկոլա Դյուվոշելը երկարատև հարաբերություններ է ունեցել դերասանուհի Լյուդիվին Սանյեի հետ։ 2005 թվականին նրանք դուստր են ունեցել են Բոննին, բայց ավելի ուշ զույգը բաժանվել է[5]։
2006 թվականին Դյուվոշելը կատարել է գլխավոր դերերից մեկը «Դժոքխ» ֆիլմում, որը ժամանակակից ֆրանսուհի գրող Լոլիտա Պիի ստեղծագործության էկրանավորումն էր և պատմում էր փարիզյան «Ոսկե երիտասարդության» երկու ներկայացուցիչների ողբերգական սիրո պատմության մասին։
2009 թվականին էկրան բարձրացավ «Սպիտակ նյութ» ֆիլմը, որում Դյուվոշելը խաղաց Մանուել Վիալյայի դերը։ Նրա գործընկերները նկարահանման հրապարակում Քրիստոֆեր Լամբերը և Իզաբել Յուպտերն էին։ Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե առյուծ» մրցանակի՝ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։