From Wikipedia, the free encyclopedia
Նիլս Ուլաֆ (նորվ.՝ Nils Olav, 1972, Edinburgh Zoo, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), արքայական պինգվին, բնակվում է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենդանաբանական այգում։ Այս պինգվինը նորվեգական թագավորական գվարդիայի խորհրդանիշն է, ներկայումս կրում է գնդապետ կոչում և 2008 թ. նրան շնորհվել է ասպետի սըր կոչում[1]։
Նիլս Ուլաֆ | |
---|---|
Տեսակ | առանձնյակ, մասկոտ և պաշտոն |
Սեռ | արական |
Ծնվել է | 1972 |
Ծննդավայր | Edinburgh Zoo, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն |
Nils Olav Վիքիպահեստում |
1961 թվականին Նորվեգիայի թագավորական գվարդիան այցելում է զինվորական երաժշտախմբերի Էդինբուրգյան շքերթին, որտեղ մասնակցում է ցուցադրական ելույթներին[2]։ Շքերթի ժամանակ գվարդիայի լեյտենանտ Նիլս Էգելիենը (նորվ.՝ Nils Egelien) հետաքրքրվում է Էդինբուրգի կենդանաբանական այգու պինգվիններով։ 1972 թվականին, երբ գվարդիան նորից այցելում է Էդինբուրգ, պինգվիններից մեկը «որդեգրվում է»։ Նրան անվանում են Նիլս Ուլաֆ. Նիլս՝ լեյտենանտ Նիլս Էգելիենի և Ուլաֆ՝ Նորվեգիայի Ուլաֆ V թագավորի պատվին։
Նիլս Ուլաֆին տրվում է ենթակապրալի (նորվ.՝ visekorporal) զինվորական կոչում, և նորվեգական գվարդիայի՝ Էդինբուրգ կատարած ամեն այցից հետո պինգվինի կոչումը բարձրացվում է, 1982 թվականին նա դառնում է կապրալ, 1987 թ. սերժանտ, իսկ այդ կոչումը ստանալուց քիչ ժամանակ անց պինգվինը սատկում է։ Նրան փոխարինում է մեկ այլ պիգվին՝ Նիլս Ուլաֆ II։
1993 թվականին կոչումը բարձրացվում է մինչև գնդային սերժանտ (sergeant major), իսկ 2005 թվականի օգոստոսի 18-ին Նիլս Ուլաֆին շնորհվում է գնդապետի կոչում (Colonel-in-Chief)[3]։ Մինչ այդ՝ նույն թվականի օգոստոսի 15-ին նրան շնորհվում է ասպետի կոչում։ Ասպետ շնորհելու կապակցությամբ Էդինբուրգի կենդանաբանական այգում կանգնեցվում է նրա բրոնզե արձանը, նման արձան տեղադրվում է նաև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ Նորվեգիայի թագավորական գվարդիայի շտաբ-բնակարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.