Ներքնաձիգ
From Wikipedia, the free encyclopedia
Ներքնաձիգ, երկրաչափության մեջ ուղղանկյուն եռանկյան ամենամեծ, ուղիղ անկյան դիմացի կողմը։ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձգի երկարությունը կարելի է հաշվել Պյութագորասի թեորեմի օգնությամբ։ Ըստ որի՝ ուղղանկյուն եռանկյան ներքնաձգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին[1]։