From Wikipedia, the free encyclopedia
«Ներս թող ինձ։ Սագա» (անգլ.՝ Let me in), ամերիկյան ֆիլմ։ Գլխավոր դերասանները՝ Օսկարն ու Էլին են, ֆիլմում՝ Օուեն և Էբբի։ Ֆիլմի պրեմիերան եղել է սեպտեմբերի 13-ին, 2010 թվականին[13][14]։ Ռուսաստանում ֆիլմը հայտնվեց նոյեմբերի 25-ին, 2010 թվականին։
Ներս թող ինձ։ Սագա անգլ.՝ Let Me In | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], պատմություն հասունացման մասին, վամպիրների մասին ֆիլմ, դրամա[4][2][5], վեպի էկրանավորում, ռոմանտիկ ֆիլմ, միստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Հիմք | Ներս թող ինձ և Let the Right One In? |
Թվական | հոկտեմբերի 1, 2010[6], դեկտեմբերի 15, 2011[7] և ապրիլի 1, 2011[8] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մեթ Ռիվզ[3][5][9][…] |
Պրոդյուսեր | Դոննա Ջիլիոտտի, Simon Oakes? և Guy East? |
Սցենարի հեղինակ | Մեթ Ռիվզ |
Դերակատարներ | Քոդի Սմիթ-ՄաքՖի[2][10][3][…], Քլոե Գրեյս Մորեց[2][10][11][…], Ռիչարդ Ջենքինս[2][10][3][…], Քարա Բուոնո[10][3][9], Էլայաս Կոտեաս[10][9][12], Sasha Barrese?[10][9], Դիլան Մինեթ[10][9] և Seth Adkins?[10][9] |
Օպերատոր | Գրեգ Ֆրեյզեր |
Երաժշտություն | Մայքլ Ջակինո |
Պատմվածքի վայր | Նյու Մեքսիկո |
Նկարահանման վայր | Նյու Մեքսիկո |
Կինոընկերություն | Hammer Film Productions? |
Տևողություն | 116 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Let Me In (film) Վիքիպահեստում |
Օուենը դժբախտ ու միայնակ 12- ամյա տղա է։ Նրա ծնողները բաժանված էին, իսկ նրան հաճախ սպառնում էին դպրոցի տղաները։ Տանը, լույսերն անջատելով, տղան հեռադիտակի միջոցով հետևում էր իր հարևաններին։ Մի անգամ նա նկատեց մի աղջկա, ով նոր էր տեղափոխվել իրենց թաղամաս։ Աղջիկը քայլում էր ձյան վրայով՝ առանց կոշիկի, տարեց մի մարդու հետ, ով, հավանաբար, հայրն էր։ Մի անգամ, երեկոյան, երբ Օուենը բակում աշխատում էր ինքնապաշտպանության վրա, հանդիպում է այդ աղջկան։ Աղջիկն ասում է, որ իրենք չեն կարող ընկերություն անել, բայց ամեն երեկո նրանք հանդիպում են ու մտերմանում։ Աղջկա անունը Էբբի էր, նա ևս 12 տարեկան էր։ Նա չի հիշում իր ծննդյան ամսաթիվը և չի խոսում դրա մասին։ Օուենը սովորեցնում է նրան ինչպես շփվել պատից այն կողմում գտնվող մարդու հետ, որովհետև նրանք նույնպես այդ իրավիճակում էին՝ ապրում էին կողք-կողքի։ Երկար մտածմունքներից հետո, Օուենը որոշում է ասել Էբբիին, որ սիրում է նրան։ Մարդկանց սպանության մեղադրանքով բռնել էին աղջկա հորը և պատրաստվում էին սպանել նրան։ Հայրը ցանկություն է հայտնում, որ նրան սպանի Էբբին։ Էբբին սպանում է․․․, վերջին ժամանակները նա իրեն շատ տարօրինակ էր պահում, և տղան իմանում է ողջ ճշմարտությունը. Էբբին վամպիր է։ Եվ իրականում այն մարդը, ում կարծում էին, թե նրա հայր է, իրականում Էբիի դպրոցական ընկերն էր։ Քանի որ նա սովորական մարդ էր, ծերացել էր, իսկ Էբբին մնացել էր նույն տարիքում։ Ֆիլմի վերջում աղջիկն ու տղան միասին են մնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.