![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/Neom_location-ar.jpg/640px-Neom_location-ar.jpg&w=640&q=50)
Նեոմ
From Wikipedia, the free encyclopedia
Նեոմ (արաբ․՝ نيوم), նախագծվող խելացի քաղաք Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Թաբուք նահանգում։ Նեոմը նախագծված է Կարմիր ծովից հյուսիս, Եգիպտոսից արևելք՝ Ակաբայի ծոցի շուրջ, և Հորդանանից հարավ։ Քաղաքի ընդհանուր մակերեսն է 26,500 կմ2 (10,200 sq mi), ինչը հավասար է Նյու Յուրքի կեսին։ Քաղաքի հատակագիծը ներառում է բազմատեսակ շրջաններ, այդ թվում «թափառող» արդյունաբերական համալիր, գլոբալ առևտրի հանգույց, տուրիստական հանգստավայրեր և գծային քաղաքը, և այդ բոլորը սնուցվում է բացառապես վերականգնվող էներգիայի աղբյուրներից[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
Նեոմ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Տաբուկ | |
Հիմնադրված է | հոկտեմբերի 24, 2017 թ. | |
Մակերես | 26 500 կմ² | |
Պաշտոնական կայք | neom.com(անգլ.)(արաբ.)(չին.)(ճապոներեն)(գերմ.)(ֆր.)(ռուս.) | |
| ||
Կառուցապատողների հաշվարկներով, քաղաքի մեծը մասը պետք է շահագործման հանձնվի մինչև 2039 թվականը[2]։ Փորձագետները թերահավատորեն են մոտենում այս նախագծի հավակնություններին[3]։ Սաուդյան Արաբիան ի սկզբանե նպատակ էր դրել ավարտել նախագծի հիմնական մասերը 2020 թվականին, իսկ ամբողջությամբ ավարտել 2025 թվականին, սականյն չի ստացվել տեղավորվել այդ ժամկեների մեջ[4][5]։ 2022 թվականի հուլիսի դրությամբ կառուցվել է ընդամենը երկու շենք, և նախագծված տարածքի մեծ մասը դեռևս զբաղեցնում է մերկ անապատը[5]։
Նախագծի սկզբնական արժեքը կազմում է $500 միլիարդ[6]։ 2019 թվականի հունվարի 29-ին Սաուդյան Արաբիան հայտարարել է «Նեոմ» ՓԲԸ ստեղծման մասին[7]։ Այդ ընկերությունը ամբողջությամբ պատկանում է Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամին, և ամբողջությամբ ուղղված է Նեոմի տնտեսական գոտու զարգացմանը[8]։