From Wikipedia, the free encyclopedia
Նեյրո-լեզվական ծրագրավորումը մոտեցում է անձնային աճին, հաղորդակցմանն ու հոգեթերապիային, որը հիմնադրել են Ռիչարդ Բենդլերն ու Ջոն Գրինդերը 1970-ականներին՝ ԱՄՆ-ում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
ՆԼԾ-ի ստեղծողները հաստատում են կապի գոյությունը նյարդաբանական պրոցեսների(նյարդա-), լեզվի (խոսքի) և վարքի ձևերի(ծրագրավորում) միջև, և իհարկե հատուկ տեխնիկաների միջոցով ցանկալի նպատակին հասնելու հնարավորությունը։ ՆԼԾ-ի տեխնիկան ուղղված է կրկնօրինակելու կամ մոդելավորելու մարդկանց վարքը, որոնք հաջողության են հասնել որոշակի ոլորտում և ձեռք բերել իրենց հմտությունները։
Չկան գիտական հաստատված փաստեր ՆԼԾ-ի արդյունավետության մասին, այն համարվում է կեղծ գիտություն[1][2][3][4]։ Համակարգային նկարագրությունները ցույց են տալիս, որ ՆԼԾ-ն հիմնված է հին համոզմունքների վրա գլխուղեղի մասին, որը անհամատեղելի է ժամանակակից նյարդաբանության հետ և պարունակում է մի շարք սխալներ[5][6]։
Կան նաև առանձին ուսումնասիրություններ դրական արդյունքներով ուղղված այս գիտական նյութին, սակայն հետազոտությունները ունեն մեթոդաբանական թերություններ։ Երեք անգամ իրականացրել են մեծ հետազոտություններ բարձր որակի, որոնցում չի հաջողվել հասնել այն արդյունքին, որին սպասում էին ՆԼԾ-ի կողմնակիցները[2][7]։
Չնայած անարդյունավետությանը ՆԼԾ-ն գովազդում են հիպնոթերապևտը և ուսուցողական ընկերությունները[5][8], ՆԼԾ-ի մասին թողարկում են մեծ քանակի հայտնի հոգեբանական գրականություն։
Սոցիոլոգիան և անթրոպոլոգիան ՆԼԾ-ն նկարագրվում է Նյու Էնջի շարժման մի մաս կամ մարդկային պոտենցիալի զարգացման մի մաս[9]։ Հետազոտությունների շարքը վերլուծելով բժշկական խարդախությունները, հոգեբանության և հոգեբուժության ոլորտում, հայտնում է ՆԼԾ-ի վարկաբեկված լինելը թերապևտիկ պրակտիկայում[7][10][11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.