Նեման (լիտ.՝ Nemunas, բելառուս․՝ Нёман, գերմ.՝ Memel, լեհ.՝ Niemen), գետ Բելառուս, Ռուսաստանում և Լիտվայում։ Երկարությունը 937 կմ է, ավազանը՝ 98,2 հազար կմ²։
Սկիզբ է առնում Մինսկի բարձրությունից, 50 կմ հարավից, հոսում Նեմանի ցածրավայրով, առաջացնելով դելտա, թափվում Բալթիկ ծովի Կուրշիի ծոցը։ Բալթիական բլրաշարը հատելիս առաջացնում է սահանքներ։ Ավազանում կան բազմաթիվ մանր լճեր։ Սնումը խառն է, տարեկան միջին ծախսը՝ 678 մ³/վրկ։ Սառցակալում է դեկտեմբերին, սառցազերծվում՝ մարտին։
Գլխավոր վտակներն են Բերեզինան, Մյարկիսը, Նյարիսը, Նյավեժիս, Դուբիսան, Շչարան, Շեշուպեն և այլն։ Օգինսկու ջրանցքով միանում է Դնեպրին, Ավգուստովյան ջրանցքով՝ Վիսլային։ Կա փայտանյութի լաստառաքում։ Նեմանի վրա են Կաունասի Հէկ-ը և ջրամբարը, ափերին՝ Ստոլբցի, Մոստի, Գրոդնո, Բիրշտոնաս, Կաունաս, Յուրբարկաս և այլ քաղաքներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեման (գետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 217)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.