![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Nat_Wolff_TIFF_2012.jpg/640px-Nat_Wolff_TIFF_2012.jpg&w=640&q=50)
Նեթ Ուոլֆ
From Wikipedia, the free encyclopedia
Նեթենիել Մարվին «Նեթ» ՈՒոլֆ (դեկտեմբերի 17, 1994(1994-12-17)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, երգահան, ստեղնահար և կիթառահար։ Ուոլֆը ճանաչում է ձեռք բերել՝ հանդես գալով «Նիքելոդեոն» երաժշտական կատակերգության «Մերկ եղբայրների խումբ» (2007-2009 թվականներ) սերիաների շարքում, որը ստեղծվել և ներկայացվել է իր դերասան մոր՝ Փոլի Դրեփերի կողմից։ 2007 թվականին սերիաների շարքը նրան բերեց Broadcast Music, Inc.Cable մրցանակին։ Նա նաև հայտնի է «Մեղավոր են աստղերը» (2014 թվական) ֆիլմում մարմնավորած Այզեկի դերով, որի համար նա պարգևատրվեց Teen Choice Awards մրցանակով։
Նեթ Ուոլֆ Nat Wolff | |
---|---|
![]() Նեթ Ուոլֆը Տորոնտոյի միջազգային ֆիլմի փառատոնում՝ «Սիրո մեջ խրված» ֆիլմի պրեմիերային (2012 թվական) | |
Ծնվել է | 1994 թվական դեկտեմբերի 17 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և Ընկերների ճեմարան |
Մասնագիտություն | Դերասան, երաժիշտ, երգիչ-երգահան, կոմպոզիտոր |
Ծնողներ | Մայքլ Ուոլֆ, Փոլի Դրեփեր |
Կայք | natnalex.com |
![]() |
Ուոլֆի ջազային դաշնակահար հայրը՝ Մայքլ Ուոլֆը համահեղինակ դարձավ Ուոլֆի և իր եղբոր հեղինակած սաունդթրեքների ալբոմների՝ «Մերկ եղբայրների խումբ» (2007 թվական) և «Ես չեմ ուզում գնալ դպրոց» (2008 թվական), որոնցից առաջինը Թոփ 200 Բիլբորդ Չարթում 23-րդն էր։ Նեթը և իր երիտասարդ դերասան և երգահան եղբայր Ալեքս Ուոլֆը, ով նույնպես խաղացել էր սերիաների շարքում, ձևավորեցին դուետ՝ Նեթ & Ալեքս Ուոլֆեր և թողարկեցին «Սև ոչխար» ալբոմը 2011 թվականին։