Նառնի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նառնի (իտալ.՝ Narni), հնագույն քաղաք և կոմունա Իտալիայում, գտնվում է Ումբրիա մարզի Տեռնի գավառում[1]։
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Նառնի | |||||
Narni | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Ումբրիա | ||||
Գավառ | Տեռնի | ||||
Համայնք | Տեռնի | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 600 | ||||
Մակերես | 197,86 կմ² | ||||
ԲԾՄ | 240 մ | ||||
Բնակչություն | 20345 մարդ (2007) | ||||
Խտություն | 102,82 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 0744 | ||||
Փոստային ինդեքս | 05035 - 05036 | ||||
Փոստային դասիչ | 05035–05036 և 05035 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TR | ||||
Պաշտոնական կայք | comune.narni.tr.it | ||||
| |||||
Բնակչությունը կազմում է 20345 մարդ (2007)։ Բնակչության խտությունը՝ 102,82 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 197,86 կմ²։ Փոստային ինդեքս՝ 5030։ Հեռախոսային կոդ՝ 05035 - 05036։
Քաղաքը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա 600 թվականին` Նեկվին, լատին․՝ Nequinum) անվանումով։ Բնակավայրը հիմնադրվել է հնդեվրոպական օսկով և ումբրիա ցեղերի կողմից, ովքեր մ.թ.ա 1 հազարամյակին ապրել են Տիբեր գետի ձախ ափին։ Այն 4-րդ դարում գրավել են հռոմեացիները, և Ֆլամինիա ճանապարհի վրա այն եղել է ռոմանական հենակետ։ Հռոմեացիներից քաղաքն ազատելու համար տեղի բնակիչները ը դաշնակցել են գալլ ցեղի հետ։ Մ.թ.ա. 387 թ.-ին գալլերին հաղթելուց հետո հռոմեացիները փոխում են քաղաքի անվանումը և այն անվանակոչում են Նարի անունով անվանակոչվեց Նարնի։ Բնակավայրի հին անվանումը անհամահունչ էր նրանց համար, քանի որ մոտ էր լատին․՝ nequeo «չեմ կարող» և nequitia «անպիտան» բառերին։
Մ.թ.ա. 299 թ.-ին բնակավայրը վերածվել է հռոմեական մունցիպիլատետի։ Մ.թ.ա. 292 թ.-ին բնակավայրն ավերվել է հռոմեացիների կողմից՝ Կարֆագենի դեմ պատերազմելու համար հարկատվությունից հրաժարվելու համար։ Բայց հետագայում այն վերանորոգվել է և դարձել է Իտալիայում հռոմեական բանակի հենակետներից մեկը։ Կայսր Ներվան ծնվել է նոյեմբերի 8-ին 30 թվականի։
VI դարում քաղաքը խիստ տուժել է բյուզանդա-գոթական պատերազմների պատճառով և թալանի է ենթարկվել Տոտիլայի կողմից։ Հետագայում քաղաքին աջակցել է Օտտո I Մեծ կայսրը Հռոմի Պապ Հովհաննես 17-րդի միջնորդությամբ։
XI դարում քաղաքը վերելք ապրեց, 1112 թվականին ապստամբեց Հռոմի Պապ Պասխալիյ II-ի դեմ, իսկ 1167 թվականին Ֆեդերիկ Բարբարոսսայի դեմ՝ քաղաքի նկատմամբ վերջինիս իրագործած ճնշամիջոցների համար։ 1242 թվականին, երբ Նարնիում գերակշռում էր գուելֆական կուսակցությունը, քաղաքը կայսրությանն ընդդեմ դաշինք կնքեց Պերուջիայի և Հռոմի հետ։
XIV դարում կարդինալ Ալբորնոսի օրոք քաղաքն անցավ Հռոմիձեռքը և այնտեղ կառուցվեց Ռոկկա Ալբորնոս ամրոցը։ Հետագայում քաղաքը շնորհվել է Օրսինի տոհմին։ XV դարում քաղաքը գրավել է Նեապոլի թագավոր Վլադիսլավի կողմից, բայց շուտով Բրանչո դա Մոնտոնեի ջանքերով հետ է վերադարձվում Հռոմին։ 1525 թվականի հուլիսի 15-ը շրջադարձային եղավ Նարնիի համար։ Քաղաքը գրավվեց Կառլոս V-ի վարձկանների կողմից, թալանվեց և այրվեց։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը կերցրել է իր նշանակությունը, տարածաշրջանում առաջատար դեր տալով, վաղեմի հակառակորդ Տեռնիյին։ 1860 թ.-ին քաղաքտ միացվեց Իտալիայի թագավորությունը։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Ինչպես Ումբրիայի շատ փոքրիկ քաղաքներում, Նարնիում ևս պահապանվում են զարմանալի միջնադարյան քարե շենքերը և քարեպատ փողոցները։ Քաղաքը հայտնի է ամենամեծ հռոմեական կամրջով, որի բարձրությունը մոտավորապես 30 մետր է, կամուրջը Ֆլամինիա ճանապարհը հատում է Ներա գետից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.