From Wikipedia, the free encyclopedia
Նապոլի (իտալ.՝ S.S.C. Napoli), իտալական ֆուտբոլային ակումբ Նեապոլից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում. Ակումբի գույներն են կապույտը և սպիտակը։ Տնային խաղերն անցկացնում է Ստադիո Սան Պաոլո մարզադաշտում։ Նապոլիում են խաղացել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Ջանֆրանկո Ձոլան, Ֆաբիո Կանավարոն, Գոնսալո Իգուաինը և Էդինսոն Կավանին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նապոլի | ||||
Ամբողջական անուն | Società Sportiva Calcio Napoli | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Gli Azzurri (Երկնագույներ) Partenopei (Պարտենոպեացիներ) I ciucciarelli (Փոքրիկ ավանակներ) | |||
Հիմնադրում | օգոստոսի 1, 1926 | |||
Երկիր | Իտալիա | |||
Մարզադաշտ | Ստադիո Սան Պաոլո | |||
Տարողունակություն | 60,240 | |||
Նախագահ | Աուրելիո դե Լաուրենտիս | |||
Մարզիչ | Կառլո Անչելոտտի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A | |||
2022-123 | 1-րդ | |||
|
Նապոլին 2 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը և 6 անգամ զբաղեցրել երկրորդ տեղը։ Բացի այդ, Նապոլին 5 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 2 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Ինչպես նաև, ակումբը 1988-89 մրցաշրջանում նվաճել է ՈՒԵՖԱ Գավաթը։
Երկրպագուների քանակով Նապոլին 4-րդն է Իտալիայում և Սերիա A-ի 5-րդ ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։ Նապոլին Եվրոպական ակումբների ասոցիացիայի անդամ է և 2016 թվականի հունվարին համարվում էր Եվրոպայի 8-րդ և Իտալիայի 2-րդ լավագույն ակումբը։
2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլի (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.