From Wikipedia, the free encyclopedia
Նայիբ Արմանդո Բուկելե Օրտես (իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez, հուլիսի 24, 1981[1], Սան Սալվադոր, Սալվադոր[2]), սալվադորցի պետական և քաղաքական գործիչ, գործարար, 2019 թվականի հունիսի 1-ից Սալվադորի նախագահը։ 2012 թվականին ընտրվել է Նուևո-Կուսկալթան մունիցիպալիտետի քաղաքապետ։ 2015 թվականին դարձել է Սան Սալվադորի քաղաքապետը։ Երկու ընտրարշավներում էլ ընտրվել է Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրման ճակատից[7]։ 2024 թվականի փետրվարի 4-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ըստ նախնական տվյալների, ընտրողների ավելի քան 85%-ը քվեարկել է Բուկելեի օգտին[8][9]։
Նայիբ Բուկելե իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez | |
Կուսակցություն՝ | Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրական ճակատ, Նոր Գաղափարներ, Grand Alliance for National Unity? և Democratic Change? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար և ինֆլյուենսեր |
Դավանանք | միաստվածություն |
Ծննդյան օր | հուլիսի 24, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սան Սալվադոր, Սալվադոր[2] |
Քաղաքացիություն | Սալվադոր |
Ի ծնե անուն | իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez[3] |
Հայր | Armando Bukele Kattán? |
Պարգևներ | |
Նայիբ Բուկելեն ծնվել է 1981 թվականի հուլիսի 24-ին Սան Սալվադորում։ Մայրն Օլգա Օրտեզ դե Բուկելեն է, հայրը՝ պաղեստինական ծագմամբ գործարար Արմանդո Բուկելե Կատանը, որը կրոնի և Սալվադորի քաղաքական կյանքում ազդեցիկ գործիչ է։ Մանկուց կարողություններ է դրսևորել ձեռնարկատիրության ոլորտում։ 18 տարեկանում նա արդեն ընկերության ղեկավար էր[10]։ Սովորել է Խոսե Սիմեոն Կանյասի անվան կենտրոնամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնում, սակայն որոշել է դադարեցնել իր բարձրագույն կրթությունը, որպեսզի նվիրվի ընտանեկան բիզնեսին։ Նա «Yamaha Motors El Salvador» ընկերության սեփականատերն է[11], որը Սալվադորում վաճառում և տարածում է Յամահա ընկերության ապրանքները[12]։ «OBERMET, S.A. DE C.V» ընկերության տնօրենն է և նախագահը[13]։
2012 թվականի մարտի 11-ին Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրման ճակատի (FMLN) կոալիցիայից Նայիբ Բուկելեն ընտրվել Է Լա Լիբերտադ դեպարտամենտի Նուևո-Կուսկատլան մունիցիպալիտետի քաղաքապետ՝ առաջ անցնելով Ազգայնական հանրապետական դաշնակցության (ARENA) թեկնածուից[14]։
2015 թվականի մունիցիպալ ընտրություններում Բուկելեն, ներկայացնելով «FMLN» և «PSP» կոալիցիան, հաղթանակ է տարել և դարձել երկրի մայրաքաղաք Սան Սալվադորի քաղաքապետ՝ առաջ անցնելով Ազգայնական հանրապետական դաշնակցության թեկնածուին, որը նախորդող 6 տարիների ընթացքում ղեկավարել է քաղաքը[15]։
Սակայն 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Նայիբ Բուկելեն, մեղադրվելով կուսակցության բարոյագիտական դատարանի կողմից, հեռացվել է կուսակցությունից՝ ներքին տարանջատումը խթանելու և կուսակցության դեմ ուղղված զրպարտչական հայտարարությունների համար[16][17][18]։
«FMLN»-ից հեռանալուց հետո 2019 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նրա մտադրությունը հակվել է մասնակցել որպես անկախ թեկնածու, որը մերժում է երկրի քաղաքական համակարգը[19]։ Նա իրեն քաղաքական կուսակցության վերածելու նպատակով սկսել է «Նոր գաղափարներ» շարժումը, որով կարող էր իր թեկնածությունը քվեարկության դնել ընտրություններում[20]։
Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարությունից հետո նա ճնշման է ենթարկվել ինչպես «FMLN»-ի ձախ, այնպես էլ Ազգայնական հանրապետական դաշնակցության աջ թևի կողմից։ Երկրի երկու հիմնական կուսակցություններն էլ արգելափակել են սեփական կուսակցություն հիմնելու կամ որևէ այլ կուսակցությունից առաջադրվելու նրա բոլոր փորձերը։ Ի վերջո, իր հետ վերցնելով «FMLN»-ի ակտիվների մի մասին՝ նա միացել է վերջինիս վերջին դաշնակից Ազգային միասնության լայն դաշինքի (GANA) Կենտրոնական աջ կուսակցությանը։ Ոմանք Բուկելեի այս երկդիմի որոշումը դիտարկել են որպես դավաճանություն նրա առաջադեմ իդեալներին։ Նրա նախընտրական ընտրարշավը պնդել է, որ գոյություն ունեցող կուսակցությանը միանալը նախագահական ընտրարշավ անցկացնելու համար միակ մնացած տարբերակն էր։ 2019 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին Նայիբ Բուկելեն հաղթանակ է տարել[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.