Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում 2017 (ֆր.՝ Élection présidentielle française de 2017), որի առաջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 23-ին։ Քանի որ առաջին փուլում հաղթողը չի որոշվել, մայիսի 7-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության թվով 11-րդ ընտրություններն են, որի արդյունքում ընտրված անձը հինգ տարի ժամկետով կնախագահի Ֆրանսիան։ Առաջին փուլի արդյունքներով հաղթանակ է տարել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը։
Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017) | ||||
---|---|---|---|---|
2017 թվականի մայիսի 7 | ||||
Թեկնածու | Էմանուել Մակրոն | Մարին Լը Պեն | ||
Կուսակցություն | «Առաջ» կուսակցություն | Ազգային ճակատ | ||
Ընտրաձայների քանակ: | 66,10 % (հաղթանակ) | 33,90 % | ||
| ||||
Տեսակ | Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում | |||
| ||||
Պաշտոն | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Մարին Լը Պեն[1][2], Ժան Լասսալ[1][3], Ժան Լյուկ Մելանշոն[1][4], Ֆիլիպ Պուտու[1][5], Ֆրանսուա Ֆիյոն[1][6], Բենուա Ամոն[1][7], Նատալի Արտո[1], Նիկոլյա Դյուպոն Էնյան[1], Էմանուել Մակրոն[1], Ժակ Շեմինադ[1] և Ֆրանսուա Ասելինո[1] | |||
| ||||
Հաղթող | Էմանուել Մակրոն | |||
| ||||
Նախորդ | Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում 2012 | |||
| ||||
Հաջորդ | 2022 French presidential election? |
Ֆրանսիայի առաջատար կուսակցությունները (Հանրապետականները և Սոցիալիստներ) փրայմերիզների ժամանակ իրենց թեկնածուներին առաջադրել են 2016 թվականին։ 2016 թվականի նոյեմբերի 20-ին Նիկոլա Սարկոզին հանել է իր թեկնածությունը և հայտարարել քաղաքական կարիերան ավարտելու մասին[8]։ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի առաջադրվի երկրորդ անգամ և հանել է իր թեկնածությունը[9]։
Երկրորդ փուլի արդյունքներով Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը։